Events / Thematic Programs

28.12.2013 - 28.12.2013

Կարեն Միքայելյան «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» գրքի շնորհանդես

 Ս/թ դեկտեմբերի 28-ին ժամը 13:00 Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում տեղի կունենա «Новое время» թերթի փոխխմբագիր, արվեստաբան, լրագրող Կարեն Միքայելյանի «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» խորագրով գրքի շնորհանդեսը: Գիրքը ներառում է հեղինակի 1993-2013 թթ. «Новое время» թերթում տպագրված շուրջ 100-ից ավելի հոդվածներ: Ժողովածուում Կարեն Միքայելյանն անդրադառնում է ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործություններին, լուսաբանում բազմաթիվ ցուցահանդեսներ, մշակութային կյանքում տեղի ունեցող կարևորագույն երևույթներ, հրապարակում` նաև հետաքրքիր հարցազրույցներ: Կարեն Միքայելյանի «Государство, оно, вероятно скоро вами заинтересуется» ժողովածուն նախատեսված է արվեստասեր հասարակայնության լայն շրջանակների համար:

Permanent
exhibition

Portrait of a Young Man (17-րդ դար)

canvas, oil
71x55 cm