Մասնաճյուղեր

Մինաս Ավետիսյանի թանգարան

Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: 1988 թ. երկրաշարժից շենքն ավերվել է: Թանգարանը վերաբացվել է 2003 թ. վերակառուցումից հետո` ներառելով նաև 1979-ից ՀԱՊ-ի մասնաճյուղ հանդիսացող Մ.Ավետիսյանի երևանյան արվեստանոցի հավաքածուն: Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։Մինաս Ավետիսյանը 20-րդ դ. երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումըկենսահաստատ արտահայտչականությունըՄինասը բազմաժանր նկարիչ է: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նա նաև 20 ինքնատիպ որմնանկարների հեղինակ է: Նրա գեղանկարչության արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը: Արվեստագետն  իրեն լավագույնս դրսևորել է և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ որմնանկարչության, և՛ բեմանկարչության մեջ: Թեև նկարչի  հասուն ստեղծագործական կյանքը տևել է ընդամենը 15 տարի՝ 1960-1975 թթ., բայց նա անջնջելի հետք է թողել հայ գեղանկարչության պատմության մեջ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը իր մահկանացուն կնքել է 1975 թ. Երևանում:

 

Հասցե` գյուղ Ջաջուռ, Շիրակի մարզ,
Հեռ.` (+374 31) 26-66-24

  Մինաս Ավետիսյանի թանգարան