Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

16.04.2013 - 31.01.2015

ԱՆՍԵԼՄՈ ՖՐԱՆՉԵՍԿՈՆԻ

Հայաստանի Ազգային Պատկերասրահում վերաբացվել է իտալացիգեղանկարիչ,  քանդակագործ  Անսելմո  Ֆրանչեսկոնիի  (1921-2004) ստեղծագործությունների   ցուցահանդեսը:

Ցուցադրության ընդհանուր  թեման  անդրադառնում  է  1915թ.-ի  Հայոց Ցեղասպանությանը: Ֆրանչեսկոնին հայ մշակույթին և  ցեղասպանությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ` Մարգարիտա Թովմասյանի: Հայոց պատմության ողբերգական   էջերը  որպես  անհերքելի  իրողություն   և ցեղասպանության  պատմությունը  որպես  ճշգրիտ  վկայություններ կայացրել է իր մեծածավալ աշխատանքներում: