Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

21.02.2014 - 04.05.2014

«Մինաս և Նարեկ Ավետիսյան Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում»

«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի և Մորիցբուրգ արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ, 2014թ.-ի փետրվարի 21-ից մայիսի 4-ը կներկայացնի «Մինաս և Նարեկ Ավետիսյան. Մոդեռնը և Ավանգարդը Հայաստանում» լայնածավալ ցուցահանդեսը: Գերմանաիայում կայանալիք այս ցուցահանդեսի շրջանակներում Մինաս Ավետիսյանի 19 ստեղծագործություն (Հայաստանի Ազգային պատկերասրահի,Մինաս Ավետիսյանի ընտանիքի, Ռուս արվեստի թանգարանի և Մայր Աթոռ Սր.Էջմիածնի թանգարանի հավաքածուներից) կցուցադրվեն որդու՝ Նարեկ Ավետիսյանի 9 ստեղծագործության հետ: Այսպիսով գերմանական արվեստասեր հանրությանը կներկայացվի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը, միևնույն ժամանակ հնարավորություն կընձեռվի՝ ծանոթանալու Նարեկ Ավետիսյանի «Ինտերֆրակտալներ» /2008-2010թթ./ շարքին: Հայրը և որդին վերոնշյալ ցուցահանդեսի շրջանակում առաջին անգամ միասին կցուցադրվեն: 20-րդ դարի երկրորդ կեսի հայ արվեստի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկը և նրա որդին՝ յուրաքանչյուրն իր արվեստի միջոցով ներկայացնում են հայ գեղանկարչության զարգացումը՝ սերունդներ կամրջող երկխոսության տեսքով
Այս առիթով հրատարակվել է ցուցահանդեսի ընդգրկուն, եռալեզու պատկերագիրք (գերմաներեն, հայերեն և անգլերեն): Պատկերագրքում զետեղված արվեստագիտության պրոֆեսոր, դոկտոր, պարոն Վիլհեմ Շլինկի արվեստաբանական հոդվածի կողքին, որն անրադառնում է Մինաս Ավետիսյանի ստեղծոգործությանը, ներկայացված է Նարեկ Ավետիսյանի բացառիկ և ընդգրկուն հարցազրույցը, որը հեղինակել է արվեստագիտությունների թեկնածու, տիկին Մարի-Քրիստին Ֆրիտչը

www.stiftung-moritzburg.de

Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Ժիգոլետ (1924)

թուղթ, օֆորտ, չոր ասեղ
32x22/50x33 սմ