Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

27.04.2014 - 02.06.2014

Բրունո Բրունի Ստեղծագործությունների ցուցահանդես

1970-ական թվականներին Բրունին հայտնի է դառնում միջազգային արվեստի աշխարհում որպես լիտոգրաֆիստ, նկարիչ և քանդակագործ: 1977թ.-ին նա հաղթում է Լիտոգրաֆիայի Senefeld միջազգային մրցույթում: Սկզբնական շրջանում նրա արվեստի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի էքսպրեսիոնիստները` Օտտո Դիքսը և Ջորջ Գրոսը, ինչպես նաև իտալացի անտիկ վարպետները: Բրունո Բրունին մասնավորապես այն քիչ լիտոգրաֆիստ արվեստագետներից մեկն է, ով «նկարում է ողջ աշխատանքը անմիջապես քարի վրա»: Ազգային պատկերասրահում կազմակերպվող ցուցահանդեսի առիթով լույս կտեսնի նրա աշխատանքների կատալոգը`հայերեն, ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով: Իտալական Ռենկո շինարարական կազմակերպությունը հանդիսանում է ցուցահանդեսի բացառիկ հովանավորը:

 

              

 

       Բրունո Բրունիի աշխատանքները 1962-2014

       Մամլո Հաղորդագրություն

Մշտական
ցուցադրություն

Գյուրջյան Հակոբ Մարգարի

Դիանա (1922)

գիպս, ձուլում
103x195x4 սմ