Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

18.06.2014 - 21.09.2014

«Հովհաննես Այվազովսկի. ժամանակ եւ հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդես Լեհաստանում ՀԱՊ-ի հավաքածուից

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Լեհաստանի հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին, որը դրվատանքի խոսքերով անդրադարձավ հայ ժողովրդի դերին և նշանակությանը Լեհաստանի պատմության և իրականության մեջ, ներկայացնելով նաև «հայ նկարիչ Հովհաննես Այվազյանի՚ * ստեղծագործությունը և այլն:Ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կարնովսկին, հայ համայնքը ներկայացնող հեղինակավոր անձիք և արվեստասեր հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ:Հայաստանի Հանրապետության կողմից ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀԱՊ տնօրեն Փ. Միրզոյանը, գիտական գծով փոխտօրեն Ա. Հակոբյանը, ՀԱՊ-ի գլխավոր վերականգնող Ի.Պողոսյանը և արվեստաբան Շ. Խաչատրյանը: Սոպոտ քաղաքի կողմից ցուցահանդեսի համակարգողն էր գեղանկարիչ Գագիկ Պարսամյանը:Հովհ. Այվազովսկու ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ, Սոպոտի պատկերասրահում բացվեց նաև հայական ծագում ունեցող լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը ևս: 2014թ. հոկտեմբեր ամսին Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի նաև ՀԱՊ-ում:

Օրը եզրափակվեց Սոպոտի «Անտառային օպերա» կոչվող բացօթյա համերգասրահում տեղի ունեցած՝ դաշնակահար Արթուր Փափազյանի մենահամերգով, որին ներկա էին շուրջ 5000 հանդիսատես:

*Մեջբերում Բրոնիսլավ Կամարովսկու ելույթից:

 

 

 

 

 

Այցելել ցուցահանդեսի էջը։

 

Մամլո Հաղորդագրություն

 

Մշտական
ցուցադրություն

Հովնաթանյան Հակոբ?

Եփրեմ կաթողիկոսի դիմանակարը

կտավ, յուղաներկ
42,5x31,5 սմ