Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

15.08.2014 - 22.08.2014

«Լեհ նկարչուհիների երկու բևեռները»

Օգոստոսի 15-ին ժամը 14:00 տեղի կունենա լեհական ADI ART պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի կողմից համատեղ կազմակերպված ցուցահանդեսը, որը կրում է «Լեհ նկարչուհիները. արվեստի ավանդական և ժամանակակից ուղիները» խորագիրը:

Խորագիրն ինքնին հուշում է ցուցադրվող ստեղծագործությունների հայեցակարգի երկբևեռությունը: Հայաստանի ազգային պատկերասրահում՝ դասական արվեստի մայր թանգարանում, ժամանակակից արվեստի լեհական ADI ART պատկերասրահը կազմակերպել է 11 լեհ նկարչուհիների ցուցահանդես։ Այն ընդգրկում է լեհական կերպարվեստի երկու բևեռներ ներկայացնող արվեստ, որոնք լրացնում են միամյանց: Ավանդական ձևով արված բնանկարն ու քանդակը հետաքրքիր երկխոսության մեջ են մտնում ավելի համարձակ փոփ գեղանկարչության և էքսպերիմենտալ քանդակների հետ: Նկարչուհիների ստեղծագործությունները միավորում են ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ավելին, փորձ է արվել հասկանալի դարձնել, թե արվեստի այդ ուղղությունները, հակառակ ակնհայտ տարբերություններին, արդյո՞ք սեռով և ազգությամբ պայմանավորված ընդհանուր հիմք ունեն: Նկարիչների տարիքը, նրանց աշխատանքների տեխնիկան և թեման նշված չեն: Կազմակերպիչները հակված են ցուցադրել լեհ կին նկարիչների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակը:



Մշտական
ցուցադրություն

Գալլե Էմիլ

Լուսամփոփ (20-րդ դարի սկիզբ)

ապակի բազմաշերտ, փորագրում , փչում, կաղապարում, թթվուտամշակում
տրմ.45 սմ