Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

12.12.2014 - 00.00.0000

20-րդ դարի հայկական գրաֆիկա. Ներսես Մելիքյանի նվիրատվություններ

2014 թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է «20-րդ դարի 50-60թթ. հայկական գրաֆիկա. Նվիրատվություն» խորագրով ցուցահանդեսը, որն ընդգրկում է հայ անվանի վեց հեղինակների շուրջ 53 գրաֆիկական աշխատանք նկարիչ Ներսես Մելիքյանի մասնավոր հավաքածուից: Դրանց թվում՝ ջրաներկով և գուաշով, ածուխով ու ֆլոմաստերով, մատիտով, տեմպերայով արված թերթեր, տպագրական գրաֆիկայի արժեքավոր նմուշներ` լինոփորագրություն, օֆորտ: Ներկայացված նյութն ունի տեսակային և ժանրասյուժետային բավական լայն ընդգրկում` ճամփորդական գրաֆիկա, ժողովրդական ու պատմական մոտիվներ, գրքային նկարազարդում-ձևավորում և այլն:
Էքսպոզիցիայի առանցքն են կազմում Մհեր Աբեղյանի, Արամ Զաքարյանի, Վլադիմիր Այվազյանի, Գրիգոր Աղասյանի, Անժելա Սարգսյանի և Էդուարդ Սարգսյանի գրաֆիկական թերթերը:

Աշխատանքներից շատերը ցուցադրվում են առաջին անգամ:
 



Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Կիսադեմ (Իմ Դիանան) (1945)

կտավ, յուղաներկ
33x26,5 սմ