Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

27.07.2016 - 04.08.2016

Սարգիս Խաչատուրյան 130-ամյակ. Ստեղծագործությունների ցուցահանդես

Ս.թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված նկարչի ծննդյան 130 ամյակին: Առաջին անգամ մեկ ցուցադրության շրջանակներում կներկայացվեն հեղինակի գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, ինչպես նաև հնդկական ու պարսկական որմնանկարների ընդօրինակություններ: Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններն իրենց արժանի տեղն են գտել Եվրոպայի, Ամերիկայի և Հնդկաստանի զանազան թանգարաններում, իսկ զգալի մասը պահպանվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 

Մշտական
ցուցադրություն

Ասլանյան Վաղինակ Սիրեկանի

Մարտիրոս Սարյանի դիմանկարը (1967)

կտավ, յուղաներկ
64,5x48,5 սմ