Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

20.09.2016 - 04.10.2016

Միրո Պերսոլյա «Արտացոլանքից անդին»

 Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա իտալացի նկարիչ Միրո Պերսոլյայի «Արտացոլանքից անդին » ցուցահանդեսի բացումը:
ՄԻՐՈ ՊԵՐՍՈԼՅԱ, իտալական արմատներով միջազգային արվեստագետ: Նա ջանում է վերադարձնել արվեստն իր բնական վիճակին` գեղագիտորեն գրավելով դիտողին նկարչական միջոցներով, նյութերով և գույներով: Գույները կերտում են մեր իրականությունը և շրջապատում են մեզ: Դրանք բորբոքում են մեր զգայարանները, երևակայությունը, պատկերացումները: Գույները առաջ են բերում խոր և ուժգին հույզեր:
Պերսոլյան օգտագործում է գույնը բոցավառելու համար մարդկանց հուզական իրականությունը տրամաբանության լեզվով, ինչն ավելի լավ է ընկալվում հոգեբանական տեսանկյունից:
Պերսոլյայի ստեղծագործություններում շողշողուն քրոմատիկ լուծումները առերեսվում են արևի լուսաշող ճառագայթներին` արտացոլանքները հագեցնելով գեղարվեստական հույզերով: Նկարչի կտավները ճշմարտության և գեղեցկության, իրականի և անիրականի, երկրայինի և գերբնականի կախարդական համադրություն են: Քրոմատիկ կերպարների ետևում թաքնվում է արվեստագետի անհատականությունը, գուցե նույնիսկ հոգու տառապանքը, որը շարունակ ձգտում է մերձենալ երկնքին: Այս մեծ վարպետն ունի բնական որակներ, որոնք դարձնում են նրա նկարչությունը եզակի և ստեղծագործ: Պատուհան է բացվում դեպի մարդկային հոգու էական վիճակները` քնքշությունը, տառապանքը և խոր զգացմունքների ընկալումը: Նրա նկարչության տեխնիկան հեշտությամբ ճանաչելի է: Նրա նկարները դիտելիս մի աշխարհ է բացվում մեր ներսում` առաջ բերելով հոգեբանական ուրույն վիճակներ: Նրա աշխատանքները նրբագեղ են և հիշվող:
Պերսոլյայի քրոմատիկ համակցությունները գրավիչ են, դրանք ընգծում են ուժ, կայունություն, հավասարակշռություն, կյանք:
Իր երկերում, օգտագործելով տարբեր նյութեր` ավազի բյուրեղներ, հատուկ գունանյութեր, ապակի և փայլեր, նա ստեղծում է սուր արտահայտչականությամբ օժտված արվեստի նմուշներ: Միշտ որոնումների մեջ` նկարիչը կերպափոխում է իր արվեստը զանազան միջոցներով, խորհրդավոր ու հետաքրքրական ճանապարհ բացելով դեպի ներկայիս աշխարհը: Մաեստրոյի աշխատանքների բացարձակ ճանաչելիությունն ու հավաքածուատերերի և արվեստասերների բարձր գնահատականը դասում են նրան երրորդ հազարամյակի նշանավոր արվեստագետների շարքին:
Նիկոլա և Դոմենիկո Լուպո հիմնադրամ:
Ցուցահանդեսի համակարգող` Մարինա Հակոբյան:

Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար

Աղթամարի եկեղեցու խաչվառը

կտավ, յուղաներկ
67x49 սմ