Միջոցառումներ / Ցուցահանդեսներ

14.03.2017 - 09.07.2017

«Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը»

 2017 թ. մարտի 14-ին Իտալիայի Միլան քաղաքի «MUDEC Museo dalle Culture» թանգարանում կբացվի «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ:Արաբներ III» (1911 թ., կտավ, յուղաներկ) և «Կոմպոզիցիա» (1918, Թուղթ, տուշ) աշխատանքները: Եվրոպայի հեղինակավոր այս թանգարանում նմանատիպ ցուցահանդեսի մասնակիցը դառնալը մեծ պատիվ է Հայաստանի, ինչպես նաև Ազգային պատկերասրահի համար:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը:

Մշտական
ցուցադրություն

Իսաբեկյան Էդուարդ Հմայակի

Պատասխան Հազկերտին (1960?)

կտավ, յուղաներկ
350x450 սմ