Թանգարան / Աջակցություն

Սիրով հրավիրում ենք բոլոր արվեստասերներին անդամակցել Հայաստանի ազգային պատկերասրահի բարեկամների ակումբին

Ընդունվելով ՀԱՊ-ի բարեկամների ակումբ՝ Դուք Ձեր ներդրումն եք բերում Հայաստանի ամենանշանակալի թանգարաններից մեկի պահպանման և զարգացման գործին՝ ի շահ ապագա սերունդների, մասնակից եք դառնում թանգարանի նորօրյա պատմությանը:

Իրականացնելով Ձեր բարեգործական ներդրումը՝ խնդրում ենք, նշեք, թանգարանի գործունեության այն ուղղությունը, որի համար կամենում եք միջոցներ հատկացնել:

Հայաստանի ազգային պատկերասրահի բարեկամների ակումբի անհատ անդամ

ՀԱՊ-ի բարեկամների ակումբի անհատ անդամը ստանում է հատուկ քարտ, որը տարվա ընթացքում անվճար թանգարան, ընթացիկ ցուցահանդեսներ և մասնաճյուղեր այցելելու իրավունք է տալիս տիրոջը: ՀԱՊ-ի բարեկամների ակումբի անդամներին տրամադրվում են ընթացիկ միջոցառումների տոմսեր, ինչպես նաև ՀԱՊ-ի խանութ-սրահում գնումներ կատարելիս 10% զեղչ: Տարեկան անդամավճարը կազմում է 19000 դրամ:

Ընտանեկան անդամակցություն հապ-ի բարեկամների ակումբին

"Ընտանիքը ՀԱՊ ակումբում" քարտը տրամադրվում է մեկ ընտանիքի և այդ ընտանիքի անդամներին իրավունք ընձեռում տարվա ընթացքում անվճար այցելելու ՀԱՊ և թանգարանի մասնաճյուղեր, ինչպես նաև 10 % զեղչ խանութ-սրահում կատարած գնումների համար:

Տարեկան անդամավճարը կազմում է 29000 դրամ:

Ակումբի արտոնյալ անդամ

Արտոնյալ անդամի քարտը նրան հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում իրեն ուղեկցող երեք այցելուների հետ այցելել թանգարան և ՀԱՊ-ի մասնաճյուղեր, ինչպես նաև 20 % զեղչ խանութ-սրահում կատարած գնումների համար:

Տարեկան անդամավճարը կազմում է 39000 դրամ:

Հայաստանի ազգային պատկերասրահի բարեկամների ակումբի հիմնադիր անդամ

Հիմնադիր անդամի քարտը նրան հնարավորություն է տալիս հինգ տարվա ընթացքում իրեն ուղեկցող երեք այցելուների հետ այցելել թանգարան և ՀԱՊ-ի մասնաճյուղեր, ինչպես նաև 20 % զեղչ խանութ-սրահում կատարած գնումների համար:

Տարեկան անդամավճարը կազմում է 159000 դրամ:

Հայաստանի ազգային պատկերասրահի բարեկամների ակումբի հիմնադիր անդամ

Ակումբի հոգաբառձու անդամ կարող են դառնալ թանգարանի զարգացման գործում մեծ ներդրումներ կատարել ցանկացող անհատները:

Անդամագրման վերաբերյալ ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք զանգահարել.
հեռ.՝ (+37410) 56 74 72
ֆաքս՝ (+37410) 58 08 12
 

Մշտական
ցուցադրություն

Սրապյան Պետրոս

Որսորդական նատյուրմորտ (1894 ?)

կտավ, յուղաներկ
71,5x106 սմ