Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

18.05.2011 - 18.05.2011

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ 2011

“Թանգարանային գիշեր” միջազգային ակցիա


Այս տարի Հայաստանը յոթերորդ անգամ կմիանա աշխարհի շուրջ 40 երկրների հազարավոր թանգարանների համաժամանակյա Թանգարանային գիշեր ակցիային:
Հայաստանի ազգային պատկերասրահը 2011 թվականին Թանգարանների գիշեր միջոցառմանը ներկայանում է իր բազմազան և հետաքրքրաշարժ ծրագրով: Ձևավորված ավանդույթի համաձայն, ՀԱՊ-ը կազմակերպում է իր ծրագրերը` համագործակցելով այլ մշակութային հաստատությունների հետ: Տարաբնույթ մի...ջոցառումների շարքում առաջին անգամ ներկայացվելու են Մնջախաղի պետական թատրոնի անգլերեն այբուբենի բեմադրության պրեմիերան և “Robert Sahakyants Production”- ի տրամադրած հայկական մուլտֆիլմերը: Բացի մշտական ցուցադրությունից, այցելուները կարող են դիտել ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի, ՀԱՊ-ի 1991-2011թթ. հրատարակությունների և արվեստի ստեղծագործությունների սահմանափակ տպագրությունների ցուցահանդեսները: Վարդգես Սուրենյանցի սրահում կներկայացվեն Արա Գեղեցիկի և Սալոմեի մենախոսություններ և այլ միջոցառումներ կառաջարկվեն արվեստասեր հասարակությանը:
Հուսանք, որ այս օրը տոն կդառնա բոլորի համար:
Սկզբից մինչև վերջ կգործի ՀԱՊ-ի սրճարանը:
Մուտքն ազատ է:

Ծրագրում՝
1. 18:00-24:00 Մշտական ցուցադրության դիտում 0-8-րդ հարկ
2. 18:00-24:00 Ժամանակավոր ցուցահանդեսների դիտում
- Ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ցուցահանդես
- Վարդգես Սուրենյանցի 150 ամյակին նվիրված ցուցահանդես (գեղանկար) 1-3-րդ հարկ
3. 18:30-24:00 Նոր ցուցահանդես
- ՀԱՊ-ի 1991-2011թթ. հրատարակված գրականության
- Գրքի հայ հեղինակների կողմից կատարած նկարազարդումների ցուցահանդես ցուցահանդես 2-րդ հարկ
4. 18:30 Ճապոնիայի երկրաշարժը վերապրածների համար հատուկ ակցիա (օրիգամին պատրաստում են փոքրիկները) 3-ին հարկ, նախասրահ
5. 19:00 Թատերական ներկայացում - Երևանի մնջախաղի պետական թատրոն, Տնօրեն` Ժիրայր Դադասյան 3-րդ հարկ
6. 19:00 «Արայի արդարանալը Շամիրամին.» տեսարանի բեմադրությունը թատերականի ուսանողների կողմից
3-րդ հարկ Սուրենյանցի ցուցասրահ
7. 19:30-21:30 Robert Sahakiants Production-ի տրամադրած հայկական մուլտֆիլմերի ցուցադրում 9-րդ հարկ, կինոդահլիճ
8. 21:00 Սալոմեի մենախոսությունը 3-րդ հարկ Սուրենյանցի ցուցասրահ
Կգործի սրճարանը 9-րդ հարկ

Մշտական
ցուցադրություն

Սուրիկով Վասիլի Իվանովիչ

Միանձնուհի (էտյուդ) (1911)

կտավ, յուղաներկ
53x32 սմ