20.04.2016 - 20.04.2016
2016 թվականի ապրիլի 20-ին, ժամը 14-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) թանգարան- արվեստանոցում կկայանա դասախոսություն՝ նվիրված «վերջին հարյուր տարիների ամենամեծ նկարչի» ( ըստ Լոնդոնի «Թայմս»ի հարցման)՝ Պաբլո Պիկասոյի անցած ուղուն և ստեղծագործությանը:
Պիկասոն ստեղծել է ավելի քան 20 000 արվեստի նմուշ՝գեղանկար, քանդակ, խեցեգործական, գրաֆիկական աշխատանքներ: Համեմատելու համար հիշենք, որ Ռուբենսը ստեղծել էր 3000, իսկ Այվազովսկին՝ 6000 նկար:
1915 թվականին Լոնդոնում Պիկասոյի «Ալժիրցի կանայք» կտավը վաճառվեց 179 365 000 դոլարով:
Պիկասոն համաշխարհային մշակույթի խոշորագույն անհատներից է: Նրա արվեստի ազդեցությունն են կրել աշխարհի շատ արվեստագետներ՝ նույնիսկ նշանավոր նկարիչներ, քանդակագործներ, գրողներ, կինոյի, թատրոնի հայտնի գործիչներ: Տարբեր առիթներով նրա մասին արտահայտվել են՝ Մարտիրոս Սարյանը, Գառզուն: Երվանդ Քոչարը,ով շփվել է Փարիզում նրա հետ և հաճախ էր հիշում այդ մասին:
Պիկասոն ծնվել է 1881-ին Իսպանիայի Մալագա քաղաքում, մահացել է 1973-ին Ֆրանսիայում:
1967-ին Իլյալ Էրենբուրգի (ով Պիկասոյի մտերիմ ընկերն էր) հավաքածուի հիման վրա Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Պաբլո Պիկասոյի ցուցահանդեսը, որի առթիվ հրատարակված կատալոգի առաջաբանը գրել է Մարտիրոս Սարյանը:
Դասախոսության ընթացքում համապարփակ կներկայացվի մեծ անհատականության կյանքի, ստեղծագործության հայտնի և անհայտ շերտերը:
Դասախոս` արվեստաբան Մարտին Միքայելյան:
Գևորգ Գրիգորյանի թանգարան-արվեստանոց
Մաշտոցի պող. 45 ա
58 01 79