Միջոցառումներ / Թեմատիկ ծրագրեր

05.10.2016 - 06.10.2016

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

 2016 թ. հոկտեմբերի 5-6, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում կգումարվի գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին: Բացումը՝  ժ. 11:00:
Արվեստաբան, թանգարանագետ և մտավորական Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է, երկար տարիների թանգարանային գործի հմուտ ղեկավար:
Գիտաժողովի շրջանակներում կներկայացվեն Ռ.Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կլինի Ռ.Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը (հեղինակ՝ Իրինա Դրամբյան):
Գիտաժողովի հանդիսավոր փակման առթիվ հոկտեմբերի 6-ին` ժամը 15.00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ կկայանա դասական երաժշտության համերգ:

 


Ծ ր ա գ ի ր

ՌՈՒԲԵՆ ԴՐԱՄԲՅԱՆ
(կենսագրական տեղեկություններ)

 

 

Մշտական
ցուցադրություն

Լարիոնով Միխայիլ Ֆյոդորովիչ

Ծաղկած խնձորենիներ (1909)

կտավ, յուղաներկ
90x121,5 սմ