ԿՈՎԻԴ-19-ի պայմաններում
Մանրամասներին ծանոթացեք կից հղումով
Կրթական ծրագրերում արվել են որոշ փոփոխություններ՝ պայմանավորված ցուցադրվող աշխատանքների փոփոխությամբ։
Համաճարակային պայմաններից ելնելով՝ խմբերի և մասնակիցների քանակը սահմանափակ է, ուստի անհրաժեշտ է գրանցվել նախապես։
Գրանցման համար խնդրւմ ենք հետևել հղմանը և հայտաձևը ուղարկել educationaldepartmentnga@mail.ru էլ․ հասցեին։
Մասնակցության վճարը՝ 600 դրամ։
«Դալի և Պիկասո» ժամանակավոր ցուցահանդեսի շրջանակներում հրավիրում ենք մասնակցելու «Կուբիզմ-սյուրռեալիզմ» նոր կրթական ծրագրին:
Ծրագիրը նախատեսված է 8-15 տարեկան երեխաների համար: Մեր մասնակիցներին բացառիկ հնարավորություն է ընձեռվում համաշխարհային ճանաչում ունեցող հեղինակների՝ Պաբլո Պիկասոյի, Սալվադոր Դալիի բնօրինակ աշխատանքների միջավայրում ծանոթանալու 20-րդ դարի արվեստի նոր ուղղություններին՝ կուբիզմին և սյուրռեալիզմին:
Այնուհետև, տրամադրված նյութերի օգնությամբ, երեխաներն իրենց երևակայությամբ կվերարտադրեն վերոհիշյալ հեղինակների առավել խորհրդանշական գործերը, կհավաքեն ցուցադրվող աշխատանքների խճանկարներ:
Մասնակցության վճարը՝ 1200 դրամ,
Տևողությունը՝ 60 րոպե
Նախնական գրանցումը պարտադիր է
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ Educationaldepartmentnga@mail.ru մինչև ս․թ. 14.02.2020 - 05.03.2020
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` (+37496) 869644
Ձմեռային արձակուրդը հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար Հայաստանի ազգային պատկերասրահը 1-ին և 2-րդ դասարանի աշակերտներին սիրով հրավիրում է մասնակցելու թանգարանում իրականացվող վարպետաց դասերին։ Վարպետաց դասերի ընթացքում մասնակիցները ձեռագործ աշխատանքների միջոցով կծանոթանան հայ ձեռագործ գորգերի ստեղծման պատմությանը, զարգացմանն ու կիրառմանը մեր օրերում: Կսովորեն գոբելենի տեխնիկան, կպատրաստեն նաև տիկնիկներ՝ յուրացնելով հայկական ծիսական տիկնիկների նշանակությունը։ Մասնակիցները կսովորեն տարբերակել հայկական գորգերի նախշերը՝ բնորոշ միայն մեր մշակույթին, և կկիրառեն դրանք ուլունքագործության մեջ՝ ստեղծելով թևնոցներ հայկական գորգի նախշերով: Այսպիսով մասնակիցներն ինքնուրույն կստեղծեն կիրառական իր, որը կարող են կրել նաև արտերկրում՝ ներկայացնելով մեր մշակույթը Հայաստանից դուրս: Ծրագրի նպատակն է զարգացնել կիրառական արվեստի հմտությունները և երեխաների շրջանում լուսաբանել հայկական ազգային մշակույթը։ Ծրագիրն անցկացվելու է հունվարի 8-18-ը` ժամը 12.00-ին: Գրանցվելու համար կարող եք դիմել մինչև դեկտեմբերի 31-ը: Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է, խնդրում ենք ուղարկել մասնակցի տվյալները հետևյալ էլ. հասցեին՝ educationaldepartmentnga@mail.ru։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Կրթական ծրագրի մեկ մասնակցի տոմսի արժեքն է 1800 դրամ:
Աշնանային արձակուրդների ընթացքում հրավիրում ենք դպրոցականներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Աշնանային ներկապնակ» կրթական ծրագրերի շարքին։ 2019թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը, յուրաքանչյուր օր, ժամը 11:30 -13:00 մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է, խնդրում ենք գրանցվել նախապես:
Ծրագիր
22.10.2019 Վարպետի գույներ աշխարհում
23.10.2019 Քանդակի Լեզուն
24.10.2019 Խճանկարի արվեստ
25.10.2019 Սասունցի Դավիթ
26.10.2019 Զարդանախշ հեքիաթ
29.10.2019 Բնանկար և պոեզիա. աշուն
30.10.2019 Ծովը Այվազովսկու կտավներում
31.10.2019 Պատմանկարը Հայ Կերպարվեստում
01.11.2019 Իմ Կոմիտասը
02.11.2019 Թատրոն, բեմանկարչություն, պաստառ /ընտանեկան ծրագիր ծնողների մասնակցությամբ/ :
Մասնակցել ցանկացողները կարող են ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ galleryarmenia@gmail.com, educationaldepartmentnga@mail.ru մինչև ս.թ. հոկտեմբերի 19-ը, ժ. 16:00։
Մեկ մասնակցի տոմսի արժեքն է 1200 դր.:
Հարցերի դեպքերում կարող եք դիմել ՀԱՊ Գիտակրթական բաժին՝ զանգահարելով +(374) 96 86 96 44 հեռախոսահամարով:
Սիրով սպասում ենք:
Սիրելի՛ արվեստասերներ, 2019թ. հունիս-օգոստոս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը հրավիրում է 4-12 տարեկան երեխաներին` մասնակցելու ՀԱՊ ամառային դպրոց 2019-ին։
Այս տարի նախապատրաստել ենք երեք տարբեր դասընթացներ`
«Հին ծրագրեր» 04.06-20.07.2019
«Նոր ծրագրեր» 04.06-20.07.2019
«Ամենից ամենա» 04.07-08.08.2019
Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան Պատկերասրահի հավաքածուների միջոցով ծանոթանալ հայ և արտասահմանյան արվեստագետների կյանքին և ստեղծագործություններին: Նրանց համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ nga_education@yahoo.com, մինչև ս․թ. մայիսի 20-ը, ժամը՝ 17:00։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
ՀԱՊ, հեռ.(+37496) 869644
galleryarmenia@gmail.com
Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է 12-17 տարեկան պատանիներին մասնակցելու «Հանգույց» խորագիրը կրող լուսանկարչական մրցույթին:
2019 թվականի մայիսի 18-ին՝ Թանգարանների գիշեր և Թանգարանների միջազգային օրվա միջոցառումների շրջանակներում, ժամը 14:00-ից մինչև 24:00-ը, հրավիրում ենք Հայաստանի ազգային պատկերասրահ՝ լուսանկարելու թանգարանային օրվա հետաքրքրաշարժ դրվագները:
Մրցույթը կամփոփվի հունիս ամսին լավագույն աշխատանքների վիրտուալ ցուցադրությամբ Ազգային պատկերասրահի պաշտոնական կայքում և սոցիալական էջերում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել մինչև մայիսի 15-ը՝ ուղարկելով անձնական տվյալներ՝ galleryarmenia@gmail.com էլ-փոստին ՝(Ա.Ա., հեռախոսահամար, ուսումնական հաստատության անվանում):
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 096 869644 հեռախոսահամարով:
Սիրով սպասում ենք:
Մայիսի 10 -ից Օգոստոսի 10-ը
Առաջին անգամ Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկում է հատուկ ծրագիր 12-16 տարեկան պատանիների համար։
Սիրով հրավիրում ենք տարբեր հետաքրքրություններ ունեցող պատանիներին մասնակցելու այս յուրահատուկ ծրագրին: Թանգարանային միջավայրում և Պատկերասրահի հավաքածուի միջոցով մասնակիցները կծանոթանան կերպարվեստի տեսակներին, ժանրերին, պատմությանը, թանգարանային գործի առանձնահատկություններին, ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև ֆոկուս խմբերի ձևավորմամբ կնախաձեռնեն հատուկ նախագծեր (ցուցահանդեսի կազմակերպում, կրթական ծրագրերի իրականացում, խաղերի ստեղծում և այլն), որոնք կիրականացվեն ՀԱՊ-ի մասնագետների աջակցությամբ։
Ծրագիրը կեզրափակվի մասնակիցների նախագծերի շնորհանդեսով և հավաստագրերի հանձնմամբ։
Դասընթացը բաղկացած է 15 հանդիպումներից, շաբաթական մեկ անգամ։
Մասնակիցների թիվը սահմանափակ է, խնդրում ենք գրանցվել մինչև մայիսի 5-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում սիրով կպատասխանենք հետևյալ հեռախոսահամարով՝ +37496869644, կամ էլ․ հասցեով՝ galleryarmenia@gmail.com ։
Գարնանային արձակուրդների ընթացքում հրավիրում ենք 6-12 տարեկան դպրոցականներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Լուսավոր գամմա» կրթական ծրագրերի շարքին։ 2019թ. մարտի 19-ից մարտի 30-ը մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ: Մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 10-15 երեխա, ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Յուրաքանչյուր դասի արժեքը յուրաքանչյուր մասնակցի համար 1200 դրամ
Ծրագիր
19.03.2019-12։00 Վարպետի գույների աշխարհում ինտերակտիվ կրթական ծրագիր
20.03.2019 -12։00 «Տապանակիր լեռը» ինտերակտիվ կրթական ծրագիր
21.03.2019 – 12։00 «Քանդակի լեզու» ինտերակտիվ կրթական ծրագիր
22.03.2019-12։00 «Ճանաչենք մեր մեծերին» ինտերակտիվ կրթական ծրագիր
23.03.2019 -12։00 «Իմ Կոմիտասը» ինտերակտիվ կրթական ծրագիր
26.03.2019-12։00 «Թատրոն, բեմանկարչություն, պաստառ» ինտերակտիվ կրթական ծրագիր
27.03.2019-12։00 «Անտիկ արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր
28.03.2019-12։00 «Սասունցի Դավիթ» ինտերակտիվ կրթական ծրագիր
29.03.2019-12:00«Խճանկարի արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր
30.03.2019- 12։00 «Պատմանկար» ինտերակտիվ կրթական ծրագիր
Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցե-ին՝ educationaldepartmentnga@mail.ru, մինչև ս.թ. մարտի 18-ը, ժ. 16:00։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել նշված հեռախոսհամարով՝ +(374) 96 86 96 44
Ձմեռային արձակուրդների ընթացքում սիրով հրավիրում ենք 1-ին դասարանցիներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Ձմեռային հեքիաթ» կրթական ծրագրերի շարքին։ Հունվարի 10-19-ը մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ: Նախատեսված է 7 հանդիպում՝ 2-3 ժամ տևողությամբ:
Ծրագիր՝
10.01.2019 12.00 - «Վարպետի գույների աշխարհում» ինտերակտիվ կրթական ծրագիր
12 .01.2019 12.00 - «Բնանկար և պոեզիա. ձմեռ» ինտերակտիվ կրթական ծրագիր
15 .01.2019 12.00 - «Դիմանկարի պատում ինտերակտիվ» կրթական ծրագիր
17 .01.2019 12.00 - «Քանդակի լեզուն» ինտերակտիվ կրթական ծրագիր
19.01.2019 12.00 - «Անտիկ արվեստ» ինտերակտիվ կրթական ծրագիր:
Խնդրում ենք գրանցվել նախապես՝ մասնակցի անունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը ուղարկելով հետևյալ էլ. հասցե-ին՝ educationaldepartmentnga@mail.ru, մինչև ս.թ. դեկտեմբերի 29-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել նշված հեռախոսհամարով՝
+(374) 96 86 96 44
Հայաստանի ազգային պատկերասրահը դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում հայտարարում է «Հայ արվեստի շաբաթ» և սիրով հրավիրում 6-16 տարեկան երեխաներին մասնակցելու հետևյալ ինտերակտիվ-կրթական ծրագրերին:
26.10.18-12.00 - «Քանդակի լեզուն» (6 տարեկան)
27.10.18-12.00 - «Բնանկար և պոեզիա» (6 տարեկան)
31.10.18-12.00 - «Մինասի գույների կախարդանքը» (9-16 տարեկան)
01.11.18-12.00 - «Պատմանկարը հայ գեղանկարում. Վարդգես Սուրենյանց»
(9-16 տարեկան)
02.11.18-12.00 - «Տապանակիր լեռը» (9-16 տարեկան)
03.11.18-12.00 - Աշնանային դպրոցի ամփոփում՝ «Ես արվեստի գիտակ եմ»
(9-16 տարեկան)
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Կրթական ծրագրի մեկ մասնակցի տոմսի արժեքն է 1200 դրամ:
Մասնակցության համար կարող եք գրել հետևյալ էլ. հասցեներին՝ educationaldepartmentnga@mail.ru, galleryarmenia@gmail.com :
Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 5-ից հուլիսի 20-ը մեկնարկում է ամառային դպրոց
Արդեն չորրորդ տարին է` Ազգային պատկերասրահը երեխաների համար, ամառային արձակուրդների ընթացքում, կազմակերպում է դասընթացներ:
Թանգարանում կանցկացվեն թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր, կլինեն ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր:
Առաջարկվող ծրագրերն են՝
«Լուսավոր գամմա». նախատեսվում է 6-12 տարեկան երեխաների համար /7այցելություն/
«Ամենից ամենա». նախատեսվում է 8-14 տարեկան երեխաների համար /12այցելություն/
Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն թանգարան: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի մասնակցության համար ծնողներին խնդրում ենք գրանցել երեխաներին մինչև մայիսի 30-ը: Յուրաքանչյուր այցելության արժեքը՝ 1200 ՀՀ դրամ:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
+(374) 96 86 96 44 կամ գրել էլ. հասցեին` educationaldepartmentnga@mail.ru
Հայաստանի ազգային պատկերասրահը սիրով հրավիրում է 6-12 տարեկան երեխաներին մասնակցելու թանգարանում անցկացվող հետևյալ ինտերակտիվ-կրթական ծրագրերին՝
Մարտի 20 և 27-ին «Օլիպոսի նվաճումը»
Մարտի 22 և 29-ին «Բնանկար և պոեզիա»
Մարտի 24-ին «Ստեղծելով գիրքը»
Սկիզբը՝ ժ. 12.00-ին:
Ձմեռային արձակուրդը հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար Հայաստանի ազգային պատկերասրահը 1-ին և 2-րդ դասարանի աշակերտներին սիրով հրավիրում է մասնակցելու թանգարանում իրականացվող ինտերակտիվ-կրթական ծրագրերին:
Ծրագրերն անցկացվելու են ս.թ հունվարի 16-20-ը` ժամը 12.00-ին:
Գրանցվելու համար կարող եք դիմել մինչև հունվարի 13-ը:
Մասնակցության համար նախնական գրանցումը պարտադիր է, խնդրում ենք ուղարկել մասնակցի տվյալները հետևյալ էլ. հասցեին՝ educationaldepartmentnga@mail.ru։
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ՝
Կրթական ծրագրի մեկ մասնակցի տոմսի արժեքն է 600 դրամ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374) 96 86 96 44
Սիրելի՛ արվեստասերներ, դպրոցական աշնանային արձակուրդները մոտենում են և սիրով հրավիրում ենք 6-7, 8-12 տարեկան երեխաներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Աշնանային ներկապնակ» կրթական ծրագրին։ 2017թ. հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ educationaldepartmentnga@mail.ru, մինչև 2017թ. հոկտեմբերի 20-ը, ժամը՝ 13:00-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +(374) 96 86 96 44
Սիրելի արվեստասերներ, 2017թ. հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) հրավիրում է 6-14 տարեկան երեխաներին մասնակցելու ամառային դպրոցի ծրագրերին։ Այս տարի նախապատրաստել ենք երեք տարբեր ծրագրեր՝ «Լուսավոր գամմա» (14 այցելություն), «Ամենից ամենա» (12 այցելություն), Արվեստ և գրականություն (8 այցելություն) խորագրերով: Ծրագրերը նպատակ ունեն երեխաների բացահայտելու ՀԱՊ-ի հավաքածուն և աշխարհի առաջատար թանգարաններում ցուցադրվող մեծանուն արվեստագետների գլուխգործոցները, հնարավորություն են տալիս ինքնուրույն ստեղծագործելու, թանգարանային յուրահատուկ միջավայրում գեղագիտական ուսուցում ստանալու և բովանդակալից ժամանց անցկացնելու: Կազմակերպվելու են թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրեր, ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ, վարպետաց դասեր, ինչպես նաև այցելություններ Եղ.Չարենցի արվեստի և գրականության թանգարան և պատկերասրահի որոշ մասնաճյուղեր:
Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն թանգարան: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի մասնակցության համար ծնողներին խնդրում ենք գրանցել երեխաներին մինչև մայիսի 25-ը:
Գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև 2017թ. մայիսի 25-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 96 86 96 44 կամ գրել էլ. հասցեին՝ educationaldepartmentnga@mail.ru
Գարնանային արձակուրդը հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար, Հայաստանի ազգային պատկերասրահը 1-3-րդ դասարանի աշակերտներին սիրով հրավիրում է մասնակցելու թանգարանում անցկացվող հետևյալ ինտերակտիվ-կրթական ծրագրերին.
• «Վարպետի գույների աշխարհում»
• «Բնանկար և պոեզիա»
• «Սասունցի Դավիթ»
Ծրագրերն անցկացվելու են ս.թ մարտի 29-31-ը, ժամը՝ 11.30 և 13.00-ին:
Ձեր նախընտրած ծրագրերին կարող եք մասնակցել ամբողջ դասարանով: Գրանցվելու համար կարող եք դիմել մինչև մարտի 28-ը:
Մասնակցության համար նախանական գրանցումը պարտադիր է։
Սիրելի՛ արվեստասերներ, դպրոցական աշնանային արձակուրդների ընթացքում հրավիրում ենք 6-8, 9-14 տարեկան երեխաներին մասնակցելու Հայաստանի ազգային պատկերասրահի «Աշնանային ներկապնակ» կրթական ծրագրին։ 2016թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 5-ը մասնակիցների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Խմբի անդամների քանակը սահմանափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հասցեին՝ educationaldepartmentnga@mail.ru մինչև 2016թ. հոկտեմբերի 20-ը, ժամը՝ 13:00-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +(374) 96 86 96 44
educationaldepartmentnga@mail.ru, մինչև 2016թ. մայիսի 25-ը։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
Սիրելի արվեստասերներ, 2016թ. հունիսի-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) և Գրականության և արվեստի թանգարանը (ԳԱԹ) հրավիրում են 6-8, 9-10, 11-12 տարեկան երեխաներին մասնակցելու «Արվեստ և գրականություն» ամառային դպրոցին։ Ծրագրի շրջանակներում երեխաները հնարավորություն կունենան Պատկերասրահի և ԳԱԹ-ի հավաքածուների միջոցով ծանոթանալ հայ և արտասահմանյան արվեստագետների կյանքին և ստեղծագործություններին: Նրանց համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղ-էքսկուրսիաներ, թեմատիկ դասեր, գործնական պարապմունքներ, ինչպես նաև ֆիլմերի և մուլտֆիլմերի դիտումներ: Յուրաքանչյուր խմբի համար նախատեսվում է շաբաթական երկու այցելություն: Խմբի անդամների քանակը սահամնափակ է (10-15 երեխա), ուստի խնդրում ենք գրանցվել նախապես:
Խնդրում ենք ուղարկել մասնակցի անունը, ազգանունը, տարիքը, ծնողի կամ մանկավարժի հեռախոսահամարը հետևյալ էլ. հաս
Մանրամասների կամ գրանցման համար կարելի է զանգարահարել Հ+(374) 96 86 96 44 հեռախոսահամարով կամ գրել educationaldepartmentnga@mail.ru էլ-հասցեով։