Հավաքածու / Շտեմարան



Ռեպին Իլյա Եֆիմովիչ

(1844 - 1930)

Ռեալիստական ուղղության նշանավոր նկարիչ: Ծնվել է Խարկովի նահանգի Չուգուևո գյուղում: 1863 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիան: Ռեպինի գեղարվեստական տաղանդը դրսևորվել է կերպարվեստի բոլոր ոլորտներում. նա նկարել է դիմապատկերներ, ստեղժագործել է պատմական և ժանրային թեմաներով: Նկարչի վրձնին պատկանող ամենահայտնի կտավներից են “Վոլգայի նավաքարշները” (1870-1873), “Իվան Ահեղը և նրա որդի Իվանը” (1885), “Զապորոժցիները նամակ են գրում թուրք սուլթանին” (1891): Դիմանկարը Ի. Ռեպինի ստեղծագործության հիմնական ժանրերից է: Նա ստեղծել է մշակույթի, գիտության, հասարակական հայտնի գործիչների մի շարք կերպարներ: Դրանցից են Մ. Մուսորգսկու (1881), Պ. Ստրեպետովայի (1881), Լ. Տոլստոյի (1891, բոլորը` Տրետյակովյան պատկերասրահում), և այլոց դիմանկարները: