Կրթական ծրագրեր

19.08.2011 - 19.10.2011

ԽԱՂ-էՔՍԿՈՒՐՍԻԱ «ԴԱԼԻՆ ԵՎ ՍՅՈՒՐՌԵԱԼԻԶՄԸ»


2011 թ. հուլիսի 7-ից Հայաստանի ազգային պատկերասրահում գործում է տպագիր գրաֆիկայի “Դալին և սյուրռեալիստները” ցուցահանդեսը: Ներկայացված են Արժիլեների ընտանիքին պատկանող Սալվադոր Դալիի պղնձափորագրության ամենամեծ հավաքածուից 120 օֆորտ՝ այդ թվում` “Մալդորորի երգերը”, “Դիցաբանություն”, “Ֆաուստ”, “Հիպպիները” և այլ շարքերից:
Աշխատանքներ...ի մեծ մասը ստեղծվել են 1934-1973 թվականներին և ընդգրկվել XX դարի փորագրության ոսկե ֆոնդում:


Ցուցահանդեսի դիտումը պատանիների համար ավելի մատչելի և հետաքրքիր դարձնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում է խաղ-էքսկուրսիա “Դալին և սյուրռեալիզմը”: Սալվադոր Դալիի օֆորտներին ծանոթանալու ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան խաղարկելու սյուրռեալիստական ստեղծագործական մեթոդները, ինչպես նաև փորձարկելու գրաֆիկական տեխնիկաները և այդ ամենը` ինտերակտիվ շփման միջոցով:

Մասնակիցների տարիքը՝ 11-13 տարեկան /17 օգոստոսի/
Մասնակիցների տարիքը՝ 14-16 տարեկան /19 օգոստոսի/

Մեկ տոմսը՝ 300 դր.

Խաղ-էքսկուրսիային գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել (010) 567472 հեռախոսահամարով կամ ուղարկել էլ. նամակ /անուն ազգանուն, տարիք, կոնտակտային տվյալներ/ nga_education@yahoo.com հասցեյով:

* Կարող եք գրանցվել նաև խմբային այցելությունների համար, ընտրելով ձեզ հարմար օրը և ժամը: