Թանգարան / Նորություններ

19.02.2013 - 21.02.2013

Մուտքը՝ գրքով

ՀՀ մշակույթի նախարարությունը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը:

Փետրվարի 19-21-ին Հայաստանի ազգային պատկերասրահ կարող եք այցելել նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին և զինվորականներին:

Մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է Հայաստանի ազգային պատկերասրահի դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Ձեր անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա:

Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (010) 567472 հեռախոսահամարով կամ գրել nga_education@yahoo.com

http://bookbank.am/index.php?lang=hy 

Մշտական
ցուցադրություն

Եսայան Խաչատուր Հակոբի

Աշտարակն է հեռվում (1959)

ստվարաթուղթ, յուղաներկ
50x70 սմ