Թանգարան / Նորություններ

03.10.2015 - 03.10.2015

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի ստեղծագործություններին նվիրված ընթացիկ ցուցադրության սրահում, տեղի կունենա հուշ- ցերեկույթ։
Խորհրդահայ նշանավոր նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գաղթ» խորագիրը կրող ցուցահանդեսի շրջանակներում, Զարդարյանների ընտանիքը և Հայաստանի ազգային պատկերասրահը կազմակերպում են հուշ–ցերեկույթ՝ նվիրված վարպետին: ։
Միջոցառման ընթացքում կհնչեն նրա մտերիմ մարդկանց պատմություններ, նկարչի հետ կապված հուշեր, կցուցադրվեն ընտանեկան լուսանկարներ և հատված Հ. Զարդարյանի ստեղծագործությանը նվիրված ֆիլմից։
Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. նոյեմբերի 24-ը։
ՀԱՊ Հասարակայնության հետ կապերի բաժին
 

Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Մեծարենց (1971)

ստվարաթուղթ, յուղաներկ
49,3x35,8 սմ