Թանգարան / Նորություններ

14.11.2015 - 14.11.2015

Ցուցահանդեսի քննարկում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00, Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝ Զարդարյանի աշխատանքների ընթացիկ ցուցադրության սրահում, կկազմակերպվի հայ նշանավոր գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսի քննարկում։ Բոլոր արվեստասերներին, մշակութային գործիչներին, ուսանողներին հրավիրում ենք մասնակցելու քննարկում-միջոցառմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ից գործող ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան վաթսուն գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ (ընտանիքի հավաքածու): Այդ օրը այցելուները հնարավորություն կունենան զրուցելու ցուցադրվող աշխատանքների, վարպետի մյուս ստեղծագործությունների, առհասարակ արվեստի և այլ հարցերի շուրջ:

Քննարկման մասնակիցների համար մուտքն ազատ է: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև նոյեմբերի 24-ը։

ՀԱՊ Հասարակայնության հետ կապերի բաժին

 

Մշտական
ցուցադրություն

Նեֆս Պիտեր ավագ

Գոթական եկեղեցու ինտերիեր

կտավ, յուղաներկ
97x141 սմ