Թանգարան / Նորություններ

16.06.2016 - 30.07.2016

«Արվեստ և գրականություն» ամառային դպրոց 2016

2016թ․ հունիս-հուլիս ամիսներին Հայաստանի ազգային պատկերասրահի և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի կողմից կազմակերպվում է «Արվեստ և գրականություն» ամառային դպրոցը:
Ծրագիրը բաղկացած է 16 դաս-այցելություններից, որոնցից մի մասը կհյուրընկալի Հայաստանի ազգային պատկերասրահը, իսկ մյուսները՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը։
Ամառային դպրոց հաճախող երեխաները սովորելու են արվեստի տեսակներն ու ժանրերը, ծանոթանալու են որոշ նյութերի և կատարման տեխնիկաների հետ։ Արդյունքում նրանք ձեռք են բերելու արվեստի և գրականության մասին հիմնարար գիտելիքներ։
Ծրագիրը մեկնարկել է հունիսի 7-ին «Ստեղծելով գիրքը» ինտերակտիվ դասով։ Երեխաները մեծ ոգևորությամբ էին հետևում մանկավարժներ՝ Արփինեի, Անիի և Արուսյակի բացատրություններին, խաղում էին, ստեղծագործում։
Այժմ ամառային դպրոցում գործում է 6-12 տարեկան երեխաների հինգ խումբ։
Ծրագիրը կավարտվի հուլիսի 30-ին։



Մշտական
ցուցադրություն

Գրիգորյան Գևորգ Ստեփանի

Կինտոյի վերջին պարը (Համբարձում) (1973)

ստվարաթուղթ, յուղաներկ
62,5x53,5 սմ