Թանգարան / Նորություններ

28.06.2016 - 25.07.2016

«100 Դուռ» լուսանկարչական ցուցահանդես

 Ս.թ. հունիսի 28-ին, ժամը՝ 14:00, Հայաստանի ազգային պատկերասրահի «Մարտունու պատկերասրահ» մասնաճյուղում տեղի կունենա  «100 դուռ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ներկայացվում են արևմտյան և արևելյան Հայաստանի ավելի քան 100 եկեղեցիների դռների լուսանկարներ, որոնք կատարվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում: Լուսանկարներում ներկայացված են արդեն ոչնչացման եզրին գտնվող եկեղեցիների դռներ, նաև այնպիսիք, որոնք առ այսօր հանրությանը գրեթե անհայտ են:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 25-ը:

Մշտական
ցուցադրություն

Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի

Հանճարը և ամբոխը (1909)

կտավ, յուղաներկ
152x149 սմ