Թանգարան / Նորություններ

22.07.2016 - 22.07.2016

Ալավերդի-Էջմիածին մշակութային համագործակցություն

Հունիսի 21-ին ոչ պաշտոնական այցով Ալավերդիում էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ում հետ Ալավերդի էին մեկնել նաև արվեստագետներ: Հյուրերն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ, ապա՝ Ալիկ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց և Սանահինում գտնվող Միկոյան եղբայրների թանգարան:
Երկու քաղաքների միջև նախատեսվում է մշակութային համագործակցություն, որի շրջանակներում Ալավերդի քաղաքի օրվան ընդառաջ՝ հուլիսի 22-ին, Էջմիածնում կբացվի ալավերդաբնակ նկարիչների աշխատանքների ցուցահանդես, իսկ սեպտեմբերին Ալավերդին կհյուրընկալի Էջմիածնի արվեստագետներին:



Մշտական
ցուցադրություն

Հովնաթանյան Մկրտում Հովնաթանի

Տրդատ թագավոր (1836)

կտավ, յուղաներկ
79x60 սմ