Թանգարան / Նորություններ

08.07.2016 - 08.07.2016

Հիշատակի երեկո «Հավերժության մեղեդի»

 «ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային պատկերասրահում հուլիսի 8-ին, ժամը՝ 16:00, սիրով հրավիրում է ներկա գտնվելու մեծանուն քանդակագործ ԲԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նվիրված հուշ երեկոյի: Ընթացքում նախատեսվում է ներկայացնել հուշեր արվեստագետի կյանքից և «Հավերժության Մեղեդի» ֆիլմի դիտում /25րոպե/:
Հիշեցնում ենք, որ «Բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը: Ցուցադրությունը բաց է ամեն օր, ժամը՝ 11:00-17:00 /հանգստյան օր` երկուշաբթի/:

Մշտական
ցուցադրություն

Վերագրվում է Հովնաթան Հովնաթանյանին

Եղիա Մարգարե

կտավ, յուղաներկ
218x97 սմ