Թանգարան / Նորություններ

02.08.2016 - 02.08.2016

Ավարտվեց Արվեստ և Գրականություն ամառային դպրոցը

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփվեց 2016 թ. հունիս- հուլիս ամիսներին թանգարանում անցկացված ամառային դպրոց հաճախած երեխաների աշխատանքները: Հունիսի 7-ին սկսված և հուլիսի 30-ին ավարտված ծրագիրը բաղկացած էր 16 դաս այցելություններից: Երեխաները սովորեցին արվեստի տեսակներն ու ժանրերը, ծանոթացան որոշ նյութերի և դրանց կատարման տեխնիկային: Էքսկուրսիաներն ընթանում էին ազգային պատկերասրահում և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում:
Հիշեցնենք, որ ՀԱՊ-ի մշտական ցուցադրության կամ ժամանակավոր ցուցահանդեսների շրջանակում ստեղծվել և անցկացվում են շուրջ 20 ինտերակտիվ կրթական էքսկուրսիաներ:



Մշտական
ցուցադրություն

Կոջոյան Հակոբ Կարապետի

Փողոց Թավրիզում (1922)

կտավ, տեմպերա
89x140,5 սմ