Թանգարան / Նորություններ

22.09.2016 - 22.09.2016

«Մի վախեցիր երազել» խորագրով հանդիպում մանուկների հետ

 Ա.Սարգսյան և Հ.Կոջոյան տուն-թանգարանի բակում սեպտեմբերի 22-ին՝ ժ. 17:30, տեղի կունենա «Մի վախեցիր երազել» խորագրով հանդիպում մանուկների հետ և մանկական գրքի շնորհանդես –քննարկում:

«Հայֆիլմ»-ի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել», տեղի կունենա մուլտիպլիկացիոն ֆիլմի հիման վրա ստեղծված մանկապատանեկան գրքի շնորհանդես և քննարկում: Քննարկման ընթացքում կշոշափվեն այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսին է ժամանակակից հեքիաթն ու դրա դերը մանուկների դաստիարակության մեջ, արվեստի հետ ծանոթացումը որպես կարևոր մեթոդ: Նախատեսված է զրույց-քննարկում մանկական գրքի հեղինակ, Ռուսաստանում մեծ ճանաչում վայելող Նարինե Աբգարանի հետ՝ «Ինչպես է արվեստն ազդում փոքրիկների դաստիարակությանն ու աշխարհընկալմանը»:
Միջոցառման ընթացքում գրքի նկարազարդող Լևոն Աբրահամյանն էլ ցանկացողներին կսովորեցնի պատրաստել պլաստիլինե մանրաքանդակներ:
 



Մշտական
ցուցադրություն

Անհայտ գործարան

Թեյնիկ (Սպասք «Սոլիտեր») (19-րդ դար?)

ճենապակի, ոսկեզօծում, վերջնարակյա նկարազարդում, ներջնարակյա նկարազարդում, կաղապարում, ծեփակերտում
բարձ.11 սմ