Թանգարան / Նորություններ

21.09.2016 - 21.09.2016

Ազգային Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 25 ամյակի առթիվ:

 Մենք մեր ողջ պատմության ընթացքում պայքարել ենք մեր անկախ պետականության համար: Ես ուզում եմ, որ մենք՝ բոլորս, մեր երեխաները, ունենան հզոր հայրենիք, ապրեն խաղաղ, օրեցօր աճող, զարգացող Հայաստանում: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ հայ ժողովուրդը տոկուն է՝ պինդ կանգնած իր հողին, ջրին ու արմատներին, հայ զինվորը ապացուցում է, որ հավատարիմ է իր արյան կանչին: Ապրիլյան քառօրյա պատերազմը մեզ կրկին անգամ համախմբեց, միավորեց և պարտավորեցրեց ավելի, քան երբևէ, շենացնել ու հզորացնել հայրենիքը: Շնորհավորում եմ բոլորիս, սա իսկապես հայոց պետականության, նրա ամրապնդման և հայ ժողովրդի տոնն է:

Մշտական
ցուցադրություն

Ֆերմանյան Գոհար Արամի

Նազիկն ընթերցելիս (1929)

կտավ, յուղաներկ
62x72 սմ