Թանգարան / Նորություններ

28.09.2016 - 28.09.2016

Ներկայանում են Հայաստանի Ազգային Պատկերասրահի մասնաճյուղերը

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում սեպտեմբերի 24-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում տեղի ունեցավ "Քույր քաղաք" Էջմիածնի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի բացումը: Ալավերդիում հյուրընկալվեցին էջմիածնեցի նկարիչ-արվեստագետներ, գրողներ, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Մինչ ցուցահանդեսի բացումը հյուրերը նախ եղան Օձունի եկեղեցում, ապա այցելեցին Ալավերդու համայնքապետարան, որտեղ էլ բարեկամ դարձած քաղաքների միջև ստորագրվեց մշակութային համագործակցության հուշագիր: 
Ալավերդու պատկերասրահում ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանի օրհնությամբ, այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան երկու քաղաքների ղեկավարները: Ցուցադրվեցին քանդակներ, 25 գեղանկարներ՝ դիմանկարներ, թեմատիկ աշխատանքներ, աբստրակցիա: Ցուցահանդեսը կտևի շուրջ մեկ ամիս:

Այս օրերին միջոցառումներից անմասն չմնաց նաև Մարտունու պատկերասրահը: Սեպտեմբերի 25-ից մինչ հոկտեմբերի 20-ը ցուցադրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի բնակչուհի Համեստ Գևորգյանի հնագիտական իրերի անձնական հավաքածուն: <<Վերադարձ ակունքների>> հնագիտական իրերի մասնավոր հավաքածուն ներառում է կենցաղային, գյուղատնտեսական , ժամանցի առարկաներ, որոնցում կան ավելի քան 2000 տարվա վաղեմություն ունեցող իրեր: Ցուցահանդեսում ներկայացված է հավաքածուի միայն մի մասը, առնվազն 100 նմուշ՝ խնոցի, կահ-կարասի, լամպ, կշեռք, երկանք, կավե ամանեղեն և այլն:

Իր մասնակցությունն ունեցավ նաև Պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղը: Թանգարանում բացվել է վայոցձորցի նկարիչ, Ջերմուկի պատկերասրահի վարիչ՝ Վարդան Ավետյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը, նկարչի վրձնակից ընկերները, մշակութային հաստատությունների աշխատակիցներ, մանկավարժներ և դպրոցականներ:
Միջոցառմանը հյուրերին ողջունեց Ազգային Պատկերասրահի

Մշտական
ցուցադրություն

Անհայտ հայ նկարիչ,19-րդ դար

Սուրբ Ստեփանոս նախավկա

կտավ, յուղաներկ
72x45 սմ