Թանգարան / Նորություններ

05.11.2016 - 05.11.2016

Լուսանկարչական ցուցահանդես Հրազդանի մասնաճյուղում

 Նոյեմբերի 2-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղում բացվեց հուշարձանների լուսանկարչական ցուցահանդես: Ցուցադրությունը նվիրված է երկրորդ համաշխարհային պատերազմին և արցախյան հերոսամարտին: Ցուցադրությանը ներկայացված են մարզում գտնվող գեղարվեստական շուրջ 165 լուսանկարներ: Միջոցառումը կազմակերպվել էր Կոտայքի մարզպետարանի հուշարձանների պահպանման վարչության և Հրազդանի մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին ներկա էին մարզպետարանի աշխատակիցներ, մշակույթի գործիչներ և արվեստասերներ

Մշտական
ցուցադրություն

Աղաջանյան Ստեփան Մելիքսեթի

Ղարաբաղի տեսարան (1900)

կտավ, յուղաներկ
54,5x70,5 սմ