Թանգարան / Նորություններ

12.11.2016 - 15.11.2016

«Հայացք 21-րդ դարից» միջազգային գիտաժողով

 Ս.թ. նոյեմբերի 10-11-ը Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսի շրջանակներում Տրետյակովյան պատկերասրահը իրականացնում է միջազգային գիտաժողով՝ «Հայացք 21-րդ դարից» խորագրով: Գիտաժողովին մասնակցելու հրավեր է ստացել նաև Հայաստանի ազգային պատկերասրահը, որին մասնակցում է ՀԱՊ գիտաշխատող Քրիստինե Սարգսյանը՝ ներկայացնելով՝ «Ճանաչված հայ գործիչների դիմանկարները Հ.Այվազովսկու ստեղծագործություններում» թեմայով զեկույցը: Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 29-ին Մոսկվայի Պետական Տրետյակովյան պատկերասրահում բացվեց մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ Հայաստանի ազգային պատկերասրահը ներկայացրեց իր հավաքածուից վարպետի շուրջ 12 աշխատանքներ: Ցուցադրությունը բաց է մինչև նոյեմբերի 20-ը:



Մշտական
ցուցադրություն

Հարությունյան Ռուբեն

Կարմիրը (1965)

ստվարաթուղթ, յուղաներկ
80x47 սմ