Թանգարան / Նորություններ

29.01.2017 - 29.01.2017

Միջոցառում` նվիրված Մհեր Աբեղյանի ծննդյան օրվան

 Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում հունվարի 26-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա միջոցառում` նվիրված Մհեր Աբեղյանի ծննդյան օրվան: Ներկա են լինելու Էջմիածին քաղաքի «Մեր տուն» ՀԿ-ի սաները և աշխատակազմը: Միջոցառումը ներառում է էքսկուրսիա «Մհեր Աբեղյանի կյանքը և գործունեությունը» թեմայով, որը ներկաներին առավել հանգամանորեն կծանոթացնի Աբեղյանի ստեղծագործական անցած ուղին և հետաքրքիր տեղեկություններ կհաղորդի Աբեղյանների ընտանիքից: Միջոցառման ընթացքում նախատեսված է նաև փոքրիկ նվիրատվություն կազմակերպության գրադարանին՝ արվեստի մասին պատմող գրքեր և մի քանի այլ պատկերագրքեր: Միջոցառումը կավարտվի թանգարանի ամենամյա ավանդույթով՝ Աբեղյանի ծննդյան օրվա անբաժան մաս կազմող՝ «փախլավայով թեյախմությամբ»

Մշտական
ցուցադրություն

Ռեպին Իլյա Եֆիմովիչ

Կոմս Դ. Մ. Սոլսկու դիմանկարը (1903)

կտավ, յուղաներկ
75,5x55,5 սմ