Թանգարան / Նորություններ

24.01.2017 - 24.01.2017

Կյանքից հեռացավ մեծանուն նկարիչ Զաքար Ավագի Խաչատրյանը

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Սովորել է Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա՝ Երևանի երաժշտական ուսումնարանում, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում և Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում:
1956 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը՝ աշակերտելով ռուս անվանի վարպետներ Բորիս Յոգանսոնին և Ալեքսանդր Գերասիմովին։ 1960-1962 թթ. կատարելագործվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայում։ 1968 թվականից դասավանդել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981 թվականից՝ ամբիոնի վարիչ, 1984 թվականից՝ դեկան, 1986 թվականից՝ պրոֆեսոր։ ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ է։
1962 թվականին Սիսիանում Զաքար Խաչատրյանի հիմնադրած մանկական գեղարվեստական դպրոցը կոչվել է նրա անունով։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանի, Շվեյցարիայի, Հնդկաստանի, Շվեդիայի, Ֆինլանդիայի տարբեր քաղաքներում։
Գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և մի քանի քաղաքների պատկերասրահներում: 



Մշտական
ցուցադրություն

Շահին Էդգար Պետրոսի

Նուբար Փաշայի դիմանկարը (1931)

թուղթ, օֆորտ, չոր ասեղ
32,5x22/40,2x27 սմ