Թանգարան / Նորություններ

31.01.2017 - 31.01.2017

Միջոցառում` նվիրված Մհեր Աբեղյանի ծննդյան օրվան

 Հունվարի 26-ին Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Մհեր Աբեղյան թանգարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մհեր Աբեղյանի ծննդյան օրվան: Հրավիրված էին «Մեր տուն» ՀԿ-ի սաները և աշխատակազմը:
Էքսկուրսիայի ընթացքում հյուրերը ծանոթացան վարպետի կյանքին, նրա ստեղծագործություններին, իսկ զրույց-դասախոսության ժամանակ իմացան նոր, հետաքրքիր տեղեկություններ Աբեղյանների ընտանիքից: Միջոցառմանը ներկա էին նաև Լուսիկ Աբեղյանի հարազատները, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և քաղաքապետարանի աշխատակիցները:
Միջոցառումն ավարտվեց Աբեղյանի ծննդյան օրվա անբաժան մաս կազմող ավանդական «փախլավայով թեյախմությամբ»:



Մշտական
ցուցադրություն

Աբեղյան Մհեր Մանուկի

"Հայաստան" եռապատկեր (1975)

կտավ, յուղաներկ
150x130 սմ