Թանգարան / Նորություններ

05.04.2017 - 01.05.2017

Ցուցահանդես-միջոցառում նվիրված կանանց միամսյակին՝ Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում

 Ս.թ. մարտի 31-ին Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում տեղի ունեցավ ցուցահանդես-միջոցառում նվիրված կանանց միամսյակին <<Ստեղծագործում են կանայք >> խորագրով։ Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով ներկայացել էին կին ստեղծագործողներ Օֆելյա Դավթյանը, Զարա Գասպարյանը, Արմինե Խաչատրյանը, Հասմիկ Սիմոնյանը, Լիաննա Հարությունյանը, Մարիա Ոսկանյանը, Լիլիթ Վարդանյանը, Անի Ավագյանը և Արգինե Սահակյանը։ Ցուցահանդեսին կին ստեղծագործողները ներկայացել էին տարբեր ժանրի ստեղծագործություններով՝ գրաֆիկա, յուղաներկ, գոբելեն, մանրանկարներ, բատիկա և կերամիկական աշխատանքներով։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիսիանի արվեստասեր հասարակությունը և հյուրեր Գորիսից։ Միջոցառման ընթացքում հնչեցին կենդանի երաժշտական կատարումներ։ Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանը շնորհակալագրեր հանձնեց ստեղծագործող կանանց և Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանին։ Ստեղծագործ կանանց աշխատանքները ՀՀ Ազգային Պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կցուցադրվեն մինչև ս.թ. մայիսի 1-ը։

Մշտական
ցուցադրություն

Սարյան Մարտիրոս Սերգեյի

Հայկական կոլխոզային բնանկար (1947)

կտավ, յուղաներկ
96x144 սմ