Թանգարան / Նորություններ

11.04.2017 - 11.04.2017

Ազգային պատկերասրահի Մարտունու պատկերասրահում բացվեց «Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես

 Ապրիլի 7–ին Մարտունու պատկերասրահում բացվեց «Գարունը կանանց աչքերում» ցուցահանդես։Ներկայացվել են տարածաշրջանի ստեղծագործող կանանց աշխատանքներ՝ նվիրված գարնանը, կանանց, մայրությանը։Բացման խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Անահիտ Գևորգյանը։Նա ներկաներին դիմեց, ասելով․«Այսօր կինը ապացուցում է, որ խոհանոցից մի աստիճան բարձր է կանգնած, կնոջը փորձեք խոհանոցից դուրս պատկերացնել և նվերներ տալուց կենցաղային իրեր չնվիրել, քանի որ դրանով շեշտում ենք, որ նրա տեղը խոհանցում է միայն»։Ցուցահանդեսում ներկայացված էին կերպարվեստի տարբեր ժանրերի նկարներ, նկարչուհիները իրենց չէին սահմանափակել նաև օգտագործված տեխնիկայի առումով: Ներկաների խոսքով դիմեց նաև Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը ասելով՝«Աչքերս հաճելիորեն շոյվել են նման գույներից, պատկերներից, կցանկանայի, որ այս նկարները միայն Մարտունու պատկերասրահի պատերը չզարդարեին, ստեղծագործողները մեծ ճանաչման արժանան»։Նկարչուհի Մարիամ Գալստյանը ցուցադրվող աշխատանքներում փորձել էր համադրել գույնը գրաֆիկան։Բոլորովին նոր ոճով էր ներկայացել Մարտունու արվեստի դպրոցի մանկավարժ Հասմիկ Մհերյանը:Պատկերասրահում հավաքվել էին տարբեր տարիքի և հետաքրքության տեր մարդիկ, որոնց համար արվեստի հետ շփվելու հնարավորություն էր ընդձեռնվել։Ապրիլի 7–ին նվիրված միջոցառումներ էին տեղի ունեցել նաև Մարտունու քաղաքային գրադարանում, Արվեստի դպրոցում, իսկ ցուցահանդեսից հետո ներկաները Մարտոնու վերջերս վերանորոգված սբ․ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Ավետման տոնին նվիրված պատարագին․ (ապրիլի 7–ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է որպես Սբ Աստվածածնի Ավետման տոնը):

Մշտական
ցուցադրություն

Յորդանս Յակոբ

Պանը և Սիրինկսը (ընդօրինակություն)

կտավ, յուղաներկ
174,2x177,7 սմ