21.04.2017 - 28.04.2017
Ս.թ ապրլի 21-ին՝ ժ.15:00-ին, ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային պատկերասրահի Ջերմուկի մասնաճյուղում տեղի կունենա «Հայրենի եզերք» խորագրով ցուցահանդես: Այն ներկայացնում է հայկական բնապատկերի գեղատեսիլ վայրերը և նպատակ ունի մարզերի բնակչությանը ծանոթացնել հայ արվեստագետների ստեղծագործություններին, ինչպես նաև նպաստել մարզային մշակույթի զարգացմանը:
Մշտական
ցուցադրություն
Անհայտ հոլանդացի նկարիչ, 17-րդ դար (Թոմաս Հենդրիքս դե Կեյզերի(1596/97-1667) շրջան)
կտավ, յուղաներկ
86,2x70 սմ