Թանգարան / Նորություններ

20.05.2017 - 07.06.2017

«Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդես Ստեփանավանում

 ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոնում ս.թ. մայիսի 20-ին՝ժամը 15:00, տեղի կունենա «Դիմանկարը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Մայիսի 20-ից մինչ հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանում կցուցադրվեն 15 գեղանկարչական աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից: Կցուցադրվեն Պարուհի Թեփելիկյանի, Արփենիկ Նալբանդյանի, Հակոբ Գրիգորյանի, Վարոս Շահմուրադյանի, Լավինյա Բաժբեուկ-Մելիքյանի, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Փարավոն Միրզոյանի, Մկրտիչ Պապոյանի, Վալերիկ Ափինյանի և Արամ Իսաբեկյանի դիմանկարչական ժանրի աշխատանքները

Մշտական
ցուցադրություն

Սևրի ճենապակու գործարան

Սկահակ (19-րդ դար)

ճենապակի, բրոնզ, ոսկեզօծում, ձուլում, վերջնարակյա նկարազարդում, ներջնարակյա նկարազարդում, կաղապարում
բ.43 սմ