Թանգարան / Նորություններ

29.06.2017 - 29.07.2017

«Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդես Գավառի պատկերասրահում

 ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում, հունիսի 29-ին` ժամը 15:00, Հայաստանի ազգային պատկերասրահի Հրաչյա Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ-մասնաճյուղում տեղի կունենա «Հայրենի Եզերք. Սևան» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից կցուցադրվեն Փանոս Թերլեմեզյանի, Արփենիկ Նալբանդյանի, Գաբրիել Գյուրջյանի, Սուրեն Սաֆարյանի և այլ նշանավոր հեղինակների 14 գեղանկարչական աշխատանքներ:

Մշտական
ցուցադրություն

Կոնտուրաջյան Պետրոս Ներսեսի

Շիրակի դաշտը

կտավ, յուղաներկ
40,4x70,3 սմ