Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող ինտերակտիվ կրթական ծրագրերի հիմնական նպատակն է վաղ տարիքից՝ նախադպրոցական, կրտսեր դպրոցական հասակից, երեխաների մեջ հետաքրքրություն առաջացնել թանգարանի նկատմամաբ, ոչ միայն որպես գիտելիքը հարստացնելու, այլև ազատ ժամանցը կազմակերպելու այլընտրանքային վայրի: Թեմատիկ ինտերակտիվ կրթական ծրագրերի ստեղծման գործընթացը անընդահատ բնույթ է կրում Ազգային պատկերասրահում։ Ծրագրերը ստեղծվում են դպրոցական առարկայական պլանների դիտարկման, արդյունքում։
Վերոնշյալ կրթական ծրագրերը նախագծվում և մշակվում են թանգարանային կրթության բաժնի մասնագետների կողմից, ովքեր լրջորեն ուսումնասիրում են թե´ թանգարանի հավաքածուն, թե´ երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները: Դրանք բաղկացած են երկու կամ երեք մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական:
Թանգարանային միջավայրում մշակութային ժառանգությանն առնչվելը մասնակիցներին հնարավորություն է տալիս տեսնել և հասկանալ պատմամշակութային զարգացումները, դառնալ այդ ամենի կրողը և ձևավորել ճիշտ արժեհամակարգ և բարձր գեղագիտական ճաշակ:
Ովքե՞ր–12-16 տարեկան այցելուներ
Որտե՞ղ–Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբը -10-15 մասնակից
Տևողությունը -50-60 րոպե
Հայ կերպարվեստում առաջին պատմական բնանկարի՝ Վարդգես Սուրենյանցի «Սբ. Հռիփսիմե եկեղեցին» կտավի դիտարկման և քննարկման միջոցով այցելուները ծանոթանում են հայ եկեղեցական ճարտարապետության պատմությանը, եկեղեցու տիպերին, ճարտարապետական դետալներին: Նրանց ներկայացվում է քրիստոնեության ընդունումից հետո երկրում ծավալվող եկեղեցաշինության գործընթացը, հայ միջնադարյան ճարտարապետության էվոլյուցիան։ Սբ․ Հռիփսիմե եկեղեցու առանձին դետալներով մանրակերտի կառուցման արդյունքում մասնակիցները խաղի միջոցով յուրացնում են եկեղեցու ճարտարապետական հորինվածքի առանձին դետալների անվանումները (օրինակ՝ թմբուկ, գմբեթ, ճակտոն, մույթ):
Ովքե՞ր – 6-12 տարեկան այցելուներ, ընտանիքներ
Որտե՞ղ – Ռուսական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը - 50-60 րոպե
Մի քանի բեմանկարչական էսքիզների դիտարկման միջոցով ծնողներն ու երեխաները ծանոթանում են բեմանկարչական արվեստին, նրա առանձնահատկություններին։
Այնուհետև, բաժանվում են երեք խմբի ։ Ընտրվում Է որևէ գրական ստեղծագործություն, որի շուրջ յուրաքանչյուր խումբ ստեղծագործում է՝ պատրաստելով և ձևավորելով բեմ, ներկայացման պաստառ, տիկնիկներ։ Այս կրթական ծրագրի կարևորություններից մեկը ծնողների և երեխաների, ինչպես նաև տարբեր ընտանիքների միջև միջանձնային շփման, համատեղ ստեղծագործելու հնարավորությունն է։
Ովքե՞ր-8-14 տարեկան երեխաներ
Որտե՞ղ- Հովհաննես Այվազովսկու ցուցասրահ
Խումբը-10-15 մասնակից, տևողությունը՝ 50-60 րոպե
«Ծովը Հովհաննես Այվազովսկու կտավներում» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Մասնակիցները ծրագրի առաջին հատվածում ծանոթանում են Հովհաննես Այվազովսկու կյանքին ու ստեղծագործությանը, ինչպես նաև հանճարեղ ծովանկարչի գեղանկարչական տեխնիկաներին: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցներին բաժանվում են նկարչական պարագաներ՝ իրենց հարազատ ծովային տեսարանը պատկերելու համար:
«Քանդակի լեզուն» կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու հատվածից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է հակիրճ տեղեկություն Հայաստանի ազգային պատկերասրահի, թանգարանային վարվեցողության կանոնների մասին: Ծանոթանում են Հ. Գյուրջյանի կյանքին և գործունեությանը, քանդակ հասկացությանը, քանդակի տեսակներին, նյութերին և ժանրերին, որից հետո երեխաներին հնարավորություն է տրվում, հատուկ ձեռնոցներ հագած, շոշափել որոշ քանդակներ: Ստեղծագործական հատվածում մասնակիցներին տրամադրվում են նկարչական պարագաներ՝ իրենց նախընտրած քանդակը նկարելու համար: Ծրագրի վերջում երեխաները իրենց նկարներից կազմում են «Պատկերագիրք»:
Ովքե՞ր - 5-7 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Իտալական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը՝ 30-40 րոպե:
Իտալացի քանդակագործ Լուիջի Բիենամեի (1795-1878) «Պարող բաքոսուհին» քանդակի դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանում են քանդակի նյութերի տեսակներին, առասպելական պատմությանը, սովոում են դիտել քանդակ։ Նյութի ներկայացման ընթացքում կիրառվում է հեքիաթաթերապիայի մեթոդը։ Ինտերակտիվ հատվածում մասնակիցները խաղի միջոցով ուսումնասիրում են հինգ զգայարանները։ Քանդակի դիտման ժամանակ զարգանում է նրանց ընդհանուր և դետալային ընկալումը։
Ովքե՞ր - 5-12 տարեկան այցելուներ
Որտե՞ղ - Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Մարտիրոս Սարյանի մի քանի ստեղծագործությունների մեկնաբանման և վերլուծության արդյունքում մասնակիցները ծանոթանում են նատյուրմորտի ժանրին, գեղանկարչական պարագաներին՝ վրձին, կտավ, ենթաշրջանակ, շրջանակ, մոլբերտ և այլն: Այնուհետև նրանք բաժանվում են երկուական խմբերի։ Յուրաքանչյուրին հանձնարարվում է փնտրել և գտնել դիտարկված նկարներում պատկերված մրգերի, բանջարեղենի մուլյաժները և այլ առարկաներ։ Այնուհետև թիմերն ընտրված առարկաների միջոցով դնում են մեկական նատյուրմորտ՝ աշնանային և արևելյան թեմաներով, և նկարում են այն։
Ովքե՞ր 4-15 տարեկան երեխաներ` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ – 20-րդ դարի հայ արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթ» (1922թ.) գրաֆիկական թերթի դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանում են գրաֆիկայի տեխնիկային, հայկական էպոսի ստեղծման պատմությանը,փորձում են վերլուծել Սասունցի Դավթի կերպարը։
Ինտերակտիվ հատվածում մասնակիցներին տրամադրվում են ստեղծագործության կրկնօրինակի դրվագները։Թանգարանային մանկավարժը էպոսից ընթերցում է դրվագներին համապատասխան հատվածները։ Մասնակիցները պետք է գուշակեն, թե ո՞ր դրվագի մասին է տվյալ տեքստը և գլուխկոտրուկի սկզբունքով դասավորեն դրանք համապատասխան հերթականությամբ։
Ովքե՞ր - 8-14 տարեկան երեխաներ
Որտե՞ղ - Գևորգ Բաշինջաղյանի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից,
Տևողությունը՝ 50-60 րոպե
Հայ գեղանկարչության մեջ բնանկարի հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանի կտավների մեկնաբանման և վերլուծության միջոցով մասնակիցները ծանոթանում են բնանկար ժանրին, հաղորդակցվում հայրենի բնաշխարհի խորհրդանշական բնապատկերներին՝ Արարատ, Արագած, Սևան, Դիլիջան: Այնուհետև մասնակիցները ունկնդրում են հայ գրականության մեծ վարպետներ՝ Ավ. Իսահակյանի, Հ.Սահյանի և այլոց՝ հայրենի բնությունը գովերգող բանաստեղծությունները: Ընթացքում արծարծվում են մի շարք բնապահպանական խնդիրներ և փորձ է արվում մասնակիցների մեջ սերմանել սեր և հոգատարություն հայրենի բնության և շրջակա միջավայրի հանդեպ: Ինտերակտիվ հատվածում մասնակիցները պատկերում են իրենց ամենասիրելի հայրենի բնապատկերը՝ կիրառելով նաև պլաստմասե պարագաներ:
Ովքե՞ր - 7-8 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10 -15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
16-18 դդ. Իտալական և ֆրանսիական կերպարվեստի հունահռոմեական դիցաբանության թեմաներով կտավների միջոցով մասնակիցները ծանոթացնում են Անտիկ մշակույթին, հունահռոմեական դիցաբանությանը։ Բաժանվելով 2/3 հոգուց բաղկացած խմբերի «նայիր և սովորիր» քարտերի մեթոդով բացահայտում են ստեղծագործությունները և փորձում են վերլուծել տեսարաններն ու կերպարներին։ Արդյունքում զարգանում է մասնակիցների էսթետիկական ընկալումը, ստեղծագործականությունը, սոցիալական հմտությունները։ Խաղին մասնակցելիս երեխաները սովորում են նոր տերմիններ, զարգանում է նրանց խմբային աշխատանքը, նախաձեռնողականությունը և այլն։
Ովքե՞ր - 7-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Քանդակագործ Հակոբ Գյուրջյանի ստեղծագործությունների ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են քանդակի տեսակների, նյութի, Գյուրջյանի հերոսների հետ, ինչպես նաև գրքի կառուցվածքին և ստեղծման ընթացքին։ Առաջադրանքի արդյունքում մասնակիցները պատկերում են արդեն իրենց ծանոթ որոշ կերպարներ, հորինում են պատմություն նրանց մասնակցությամբ, որոնք էջեր դարձնելով կազմում են գիրքը։
Ովքե՞ր - 10-14 տարեկան այցելուներ` մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունների ցուցասրահ
Խումբը -10-12 մասնակից
Տևողությունը՝ 50-60րոպե:
Մարտիրոս Սարյանի պատկերած հայ մշակույթի անվանի ներկայացուցիչների դիմանկարների դիտարկման միջոցով մասնակիցները ծանոթանումեն նրանց մասնագիտական գործունեությանը և անցած ուղուն։ Այցելուների խումբը բաժանվում է երկուական կամ երեքական խմբերի։ Յուրաքանչյուր խմբին տրամադրվում է մանրամասն տեղեկություն հայ անվանի մտավորականներից մեկի մասին։ Յուրացնելով նյութը՝ մասնակցիները մնջախաղի միջոցով ներկայացնում են տվյալ անձնավորությանն ու նրա մասնագիտությունը։ Մյուս մասնակիցները, գուշակելով և ցուցասրահում գտնելով դիմանկարը, հարցու պատասխանի միջոցով քննարկման մեջ են ներգրավվում։ Այնուհետև մասնակիցներին առաջադրանք է տրվում նշել հինգից տաս ընդհանրություն դիմանկարներում պատկերված գործիչների միջև։
Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահներում մասնակիցները ստեղծագործությունների միջոցով ծանոթանում են Քրիստոսի պատկերագրությանը արվեստում և որոշ դրվագների հիման վրա տիպաբանում են եկեղեցական՝ շարժական և անշարժ տոները, ավելի մանրամասն ծանոթանում են Հայ Առաքելական եկեղեվու Տաղավար տոներին (Սուրբ ծնունդ, Տյարընդառաջ, Ծազկազարդ, Սուրբ Զատիկ,Վարդավառ): Ծրագրի ինտերակտիվ հատվածում, մասնակիցները իրենց ձեռքով պատրաստում են հայկական մոտիվներով տիկնիկիներ՝ առընչվելով հայկական ծիսական տիկնիկների պատրաստման ավանդույթին:
Ովքե՞ր - 8-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Եվրոպական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 80-90 րոպե
Ֆրանսիական արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են կերպարվեստի տեսակներից գեղանկարի և քանդակի տեխնիկաներին: Ապա դիտարկում են Ֆրանսիացի նկարիչներ Ֆրանսուա Հյուբեր Դրուե կրտսեր «Օրլեանի դքսի զավակները», Ժան Օնորե Ֆրագոնարի «Ռինալդո և Արմիդա», Կարլ Վանլոյի «Նվիրաբերում Ամուրին» կտավները և Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակը, որոնցից յուրաքանչյուրում հեղինակները պատկերել են սիրո դրսևորման տարբեր ձևեր (օր.՝ սերը ընտանիքի անդամների միջև, սերը՝ բնության հանդեպ, սերը՝ հայրենիքի հանդեպ, գիտության, կրթության հանդեպ և այլն)։ Մասնակիցները քննարկում են սիրո տարբեր դրսևորումները։ Ամփոփիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները ստեղծագործում են սիրո թեմայով։
Ովքե՞ր - 10-15 տարեկան երեխաներ
Որտե՞ղ - Հ.Այվազովսկու ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից Տևողությունը՝ 50-60 րոպե:
Ովքե՞ր - 10-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբ - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հայ կերպարվեստում պատմական ժանրի հիմանդիր Վարդգես Սուրենյանցի ցուցասրահում մասնակիցները դիտարկում են պատմության որոշ դրվագներ պատկերող մի քանի կտավներ։ Քննարկելով կանացի կերպարների դիմանկարային (Սալոմե, Շամիրամ, Զաբել Թագուհի և այլն) բարոյահոգեբանական առանձնահատկությունները՝ պատկերացում են կազմում պատմական տարբեր ժամանակաշրջաններում նրանց ունեցած դերակատարման վերաբերյալ։ Յուրաքանչյուր մասնակից ստացված տեղեկությունը ամրապնդելու համար լրացնում է համապատասխան հանձնարարությունների թերթիկ։ Այնուհետև բաժանվում են երկու խմբի, յուրաքանչյուր խումբ ընտրում է դիտարկված ստեղծագործություններից որևէ մեկը և ինքնուրույն ներկայացնում ստացած տեղեկությունը։ Այնուհետև նարանք լրացնում են խաչբառ թեմային համապատասխան հարցերով։
Ովքե՞ր - 10-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Հայ դասական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 50-60 րոպե:
Հովնաթանյանների ստեղծագործությունների ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են Հովնաթանյան ընտանիքի նկարիչների կյանքին և ստեղծագործությանը, 19-րդ դարի Թիֆլիսի մշակութային կյանքին և հայերի մասնակցությանը դրանում, ավելի մանրամասն դիտարկում են Հակոբ Հովնաթանյանի կանանց դիմանկարները, դրանցում պատկերված տարազների միջոցով ծանոթանում հայկական քաղաքային տարազի պատմությանն ու տեսակներին:
Այնուհետև մասնակիցները բաժանվում են 2 խմբի: Նրանց տրամադրվում է կանացի դիմանկարներից մեկի վերատպությունը և տարբեր նյութեր ( կտոր, ուլունք, քարեր, ժապավեն և այլն ) և առաջարկվում է կոլաժի տեխնիկայի կիրառմամբ մոդելավորել նոր զգեստ:
Ովքե՞ր 12-14 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Որտե՞ղ - Ֆրանսիական արվեստի ցուցասրահ
Խումբը - 10-15 մասնակից
Տևողությունը՝ 40-50 րոպե:
Ֆրանսիական արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են կերպարվեստի տեսակներից գեղանկարի և քանդակի տեխնիկաներին: Ապա դիտարկում են Ֆրանսիացի նկարիչներ Ֆրանսուա Հյուբեր Դրուե կրտսեր «Օրլեանի դքսի զավակները», Ժան Օնորե Ֆրագոնարի «Ռինալդո և Արմիդա», Կարլ Վանլոյի «Նվիրաբերում Ամուրին» կտավները և Էտյեն Մորիս Ֆալկոնեի «Ամուր» քանդակը, որոնցից յուրաքանչյուրում հեղինակները պատկերել են սիրո դրսևորման տարբեր ձևեր (օր.՝ սերը ընտանիքի անդամների միջև, սերը՝ բնության հանդեպ, սերը՝ հայրենիքի հանդեպ, գիտության, կրթության հանդեպ և այլն)։ Մասնակիցները քննարկում են սիրո տարբեր դրսևորումները։ Ամփոփիչ առաջադրանքի ընթացքում մասնակիցները ստեղծագործում են սիրո թեմայով։
Ովքե՞ր - 6-13 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Խումբը - 8-20 մասնակից
Տևողությունը՝ 50 րոպե
«Ժանրեր, թեմաներ, հեղինակներ» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում մասնակիցներին տրվում է ընդհանուր տեղեկություն կերպարվեստի տեսակների, գեղանկարչության ուղղություների և տվյալ սրահում ներկայացված հեղինակների մասին: Երեխաները ծանոթանում են կերպարվեստի ժանրերին, որից հետո մասնագետի ուղեկցությամբ շրջում են սրահներում՝ ամրապնդելով ստացած գիտելիքները: Ծրագրի երկրորդ հատվածում մասնակիցներին բաժանվում են նկարչական պարագաներ՝ իրենց նախընտրած ժանրում ստեղծագործելու համար:
ԽՃԱՆԿԱՐ
Ովքե՞ր - 6-12 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Խումբը - 8-20 մասնակից
Տևողությունը՝ 60 րոպե:
«Խճանկար» ինտերակտիվ կրթական ծրագիրը նախատեսված է միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Ծրագրի առաջին հատվածում՝ հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում մասնակիցները ծանոթանում են մոնումենտալ արվեստի տեսակներին, ընդհանուր տեղեկություններ են տրվում որմնանկարչության և խճանկարի արվեստի մասին: Ներկայացվում է խճանկարի ծագումը և պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրեր:
ԽՈՍՈՂ ՔԱՆԴԱԿՆԵՐ
Ովքե՞ր - 6-10 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Խումբը - 8-20 մասնակից
Տևողությունը՝ 60 րոպե:
Կրթական ծրագիրը նախատեսված է կրտսեր և միջին դպրոցահասակ երեխաների համար: Այն բաղկացած է երկու մասից՝ տեղեկատվական և ստեղծագործական: Առաջին հատվածում ներկայացվում են Հակոբ Հակոբյանի կյանքն ու գործունեությունը, նրա ստեղծագործության ոճական առանձնահատկությունները: Մասնակիցները ծանոթանում են նաև քանդակ հասկացությանը, քանդակի տեսակներին: Ստեղծագործական հատվածում տրամադրվում են անհրաժեշտ պարագներ պլաստիլինե քանդակներ ծեփելու համար:
ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
Ովքե՞ր - 6-10 տարեկան երեխաներ, մանկավարժի ուղեկցությամբ
Խումբը - 8-20 մասնակից
Տևողությունը՝ 60 րոպե:
Էլ. հասցե՝ eduprograms.nga@gmail.com
Մասնակցության արժեքը մեկ անձի համար՝ 1000 ՀՀ դրամ:
Կրթական ծրագրերին անհրաժեշտ է գրանցվել նախապես: