Մամուլ

22.09.2016 - 22.09.2016

Միրո Պերսոլյա «Արտացոլանքից անդին»

 Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 20-ին՝ ժ.19:00, բացվեց իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի հրաշալի նկարների ցուցադրությունը: «Արտացոլանքից անդին» խորագրով ցուցահանդեսը ներկայացվում է առաջին անգամ և կշարունակվի շուրջ մեկ ամիս:
Մինչ ցուցահանդեսի բացումը Պատկերասրահում կայացավ մամլո ասուլիս «Արտացոլանքից անդին»խորագրով ցուցահանդեսի շրջանակներում:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը: Նա իր խոսքում նշեց, որ կարծես ավանդույթ է դարձել պարբերաբար այլազգի նկարիչներին ներկայացնելը, որն ավելի է խորացնում մշակութային բարեկամությունը: Նկարիչ Միրո Պերսոլյան նույնպես խոսեց և իր շնորհակալությունը հայտնեց ներկաներին, հյուրերին, բոլոր մասնակիցներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել ցուցահանդեսի կայացման գործում: Հանդիպումը եզրափակեց ցուցահանդեսի համակարգող, ՀԱՊ Գրաֆիկայի բաժնի վարիչ Մարինա Հակոբյանը: Նա ներկայացրեց նկարչին և իր աշխատանքները, ապա փոքր-ինչ մանրամասնեց ցուցահանդեսին ներկայացվող գործերը:
Հիշեցնում ենք, որ ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 20-ը:



Մշտական
ցուցադրություն

Սարգսյան Արա Միհրանի

Նկարիչ Հ. Զարդարյանի դիմաքանդակը

բրոնզ, գրանիտ, ձուլում
49x36x33/16,5x22,8x24 սմ