Մամուլ

29.10.2016 - 29.10.2016

Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց մեծանուն նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Արվեստասեր հանրությանը, բոլոր ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն արվեստաբան, արվեստագիտության  թեկնածու Արման Ծատուրյանը: Ներկայացնելով նկարչուհու անցած ճանապարհը, ստեղծագործական ուղին, նա խոսեց նաև ՀԱՊ-ում պահվող նկարչուհու աշխատանքներից, վերջում շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել նման ուշագրավ ցուցադրություն կազմակերպելու համար: Ցուցահանդեսի բոլոր աշխատանքները մանրամասնորեն ներկայացրեց Պատկերասրահի Հայ գեղանկար բաժնի գիտաշխատող, ցուցահանդեսի համակարգող Հասմիկ Բադալյանը: Նա ներկայացրեց ՀԱՊ-ի կողմից հրատարակված պատկերագիրքը, որն ավելի մանրամասն է ներկայացնում նկարչուհու կյանքն ու ստեղծագործական ուղին: Ցուցահանդեսի կազմակերպումը շնորհավորեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ով հույս հայտնեց, որ ցուցադրությունը առաջիկա օրերին կշարունակի մնալ երիտասարդության ուշադրության կենտրում: Ներկաներին ողջունեց նաև ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մասիս Գրիգորյանը: Շնորհակալական խոսք ասաց նկարչուհու որդի, Երևանի Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: 



Մշտական
ցուցադրություն

Գոլովին Ալեքսանդր Յակովլևիչ

Զրույց փողոցում

ստվարաթուղթ, տեմպերա
41,5x55,5 սմ