Մամուլ

16.03.2017 - 16.03.2017

Միլանի թանգարանում ցուցադրվել են Ազգային պատկերասրահի երկու աշխատանքներ

 Ս. թ. մարտի 14-ին Իտալիայի Միլան քաղաքի «MUDEC Museo dalle Culture» թանգարանում բացվեց «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ:Արաբներ III» (1911 թ., կտավ, յուղաներկ) և «Կոմպոզիցիա» (1918, Թուղթ, տուշ) աշխատանքները: Եվրոպայի հեղինակավոր այս թանգարանում նմանատիպ ցուցահանդեսի մասնակից լինելը մեծ պատիվ է Հայաստանի, ինչպես նաև Ազգային պատկերասրահի համար: Նշենք, որ ցուցահանդեսին մասնակցել են նաև Ռուսաստանի, Վրաստանի թանգարանները նույնպես: Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվող բազմաթիվ հյուրերի կազմում եղել է Միլանի քաղաքապետ պարոն Ջուզեպպե Սալան, Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 9-ը:
Ցուցահանդեսի համակարգող՝ Սիլվիա Բուրինի:

 «Իրավունք»  Միլանի թանգարանում ցուցադրվել են Ազգային պատկերասրահի երկու աշխատանքներ

«ARMENPRESS»  Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցել «Վասիլի Կանդինսկի.թափառող ասպետը» ցուցահանդեսին 

 «panorama.am»  ՀԱՊ հավաքածուից երկու կտավ՝ Միլանում բացվող «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» ցուցահանդեսում

«Newsinfo»   Հայաստանի ազգային պատկերասրահը մասնակցել է «Վասիլի Կանդինսկի. թափառող ասպետը» ցուցահանդեսին

«a1.am»     http://a1.am/hy/2017/03/15/hayastani-azgayin-patkerasrahe-masnaktsel-e-vasili-kandinski-taparhogh-aspete

 

Մշտական
ցուցադրություն

Տալ Անդրեյ Ալեքսեևիչ

Նատյուրմորտ

կտավ, յուղաներկ
28,5x43,8 սմ