Մամուլ

13.05.2017 - 13.05.2017

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

Միջոցառմանը  ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը,  Marsh & McLennan ընկերության փոխնախագահ՝ Արմեն Գյուլումյանը։

Վարպետաց դասի նպատակն էր ներկայացնել Արվեստի ապահովագրության առանձնահատկությունները, արդիականությունը և կարևորությունը։ Ինչպես իր խոսքի ընթացքում նշեց ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ–ի գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը, - «Արվեստի գործերի համապատասխան պաշտպանությունը հանդիսանում է երկրի ժառանգության պահպանման առանցքային գործոն, իսկ միջազգային պրակտիկայում ընդունված ապահովագրությունը չնախատեսված ռիսկերից պաշտպանվելու մեխամիզմ է: Հենց այս նպատաով մենք մեծ ոգևորությամբ ընդունեցինք Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությունը՝ անցկացնել ուսուցողական դասընթաց Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար»։

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը իր խոսքում նշեց,- <<Ժամանակի մարտահրավերները մեզ ստիպում  են շատ բան իմանալ, շատ իֆորմացիա,  շատ գիտելիքներ և համադրողներին շատ կարևոր է, երբ աշխատումեն ապահովագրական  ընկերությունների հետ, ճանաչել և իմանալ բոլոր առանձնահատկությունները ապահովագրության հետ կապված, հատկապես այն ժողովրդի, որ այսպիսի ահռելի մշակութային ժառանգություն ունի: Վարպետաց դասն անցկացրեցին միջազգային ճանաչում և ավելի քան 30 տարվա փորձ ունեցող Marsh & McLennan ընկերության մասնագետները։ Մարշ ընկերության փոխնախագահ և մարքեթինգի ու ստրատեգիկ նախագծերի ղեկավար Արմեն Գուլոյանը իր խոսքում նշեց, որ Մարշ ընկերությունն ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի հետ երկարատև համագործակցության արդյունքում պարբերաբար կազմակերպում է վարպետաց դասեր։ Միջոցառման ավարտին հյուրերին հանձնվեցին սերտիֆիկատներ։

 News Royal   ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

Իրատես.am  «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս

Evensi   «Արվեստի ապահովագրություն» վարպետաց դաս

Panorama.am Մայիսի 13-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կկազմակերպվի վարպետաց դաս «Արվեստի ապահովագրություն» թեմայով:

Arm Times.Ru   ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ Է ԱՐՎԵՍՏԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍ

3Milion  Արվեստի ապահովագրությունը կնպաստի արժեքավոր ցուցանմուշների երկարակեցությանը

Slaq.am «Արվեստի ապահովագրություն» թեմայով վարպետաց դաս՝ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ -ի նախաձեռնությամբ

Arm Info  ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

Orer.am Արվեստի ապահովագրությունը կնպաստի արժեքավոր ցուցանմուշների երկարակեցությանը

Hraparak.am  Երկու-երեք տարի առաջ ապահովագրեցինք Սալվադոր Դալիի ցուցահանդեսը․ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն

Arm.radio  Ինչպես ապահովագրել արվեստը. հարցի պատասխանը փնտրել են Ազգային պատկերասրահում

Culture.am  Ինչպես ապահովագրել արվեստը. հարցի պատասխանը փնտրել են Ազգային պատկերասրահում

Նոյան Տապան.am    ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ կազմակերպել է արվեստի ապահովագրությանը նվիրված վարպետաց դաս

 

 



Մշտական
ցուցադրություն

Սոմով Կոնստանտին Անդրեևիչ

Ն. Գ. Վիսոցկայայի դիմանկարը (1917)

կտավ, յուղաներկ
72,5x55 սմ