Մամուլ

19.05.2017 - 12.05.2017

Պատկերագրքի շնորհանդես և նվիրատվություն

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Բաժբեուկ Մելիքյաններ. Երկու սերունդ» պատկերագրքի շնորհանդեսը, ինչպես նաև Զուլեյկա Բաժբեուկ- Մելիքյանի «Խաչելություն» աշխատանքի նվիրատվության արարողությունը:Հյուրերին ողջունեց ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը, բացման խոսքով հանդես եկավ Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ՀԱՊ հայ գեղանկարի բաժնի գիտաշխատող Մարգարիտա Խաչատրյանը: Ելույթ ունեցավ նաև նկարչուհի Զուլեյկա-Բաժբեուկ Մելիքյանը, որն իր շնորհակալական խոսքն ասաց ՀԱՊ-ի ողջ աշխատակազմին՝ թե ցուցահանդեսի իրականացման, և թե կատալոգի կազմակերպման հարցերում:
Ի նշան բարեկամության, պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ՀԱՊ-ի կողմից շնորհակալագիր հանձնեց տիկին Զուլեյկային՝ նրա ցուցաբերած ջանքերի համար:

GlobNews.am Կայացավ «Բաժբեուկ-Մելիքյան. երկու սերունդ» պատկերագրքի շնորհանդեսը:

Armenpress  «Բաժբեուկ-Մելիքյան. երկու սերունդ»  պատկերագրքում ընդգրկված են նրա գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները:

Երկիր Մեդիա  Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանից նվեր՝ Ազգային պատկերասրահին:

Ա1+  «Բաժբեուկ Մելիքյաններ. Երկու սերունդ»



Մշտական
ցուցադրություն

Կանալե Անտոնիո (դպրոց, 18-րդ դար)

Վենետիկի մեծ ջրանցքը

կտավ, յուղաներկ
61x102 սմ