Բաժինը ստեղծվել է 2004 թվականին՝ սկզբում Հասարակայնության հետ կապեր անվանումով: Մասնակցել է ՀԱՊ-ի հավաքածուների հանրայնացման գործընթացին, կապ հաստատել հասարակական կազմակերպությունների հետ, համագործակցել արտասահմանյան մի շարք երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Ճապոնիա և այլն) թանգարանների և հաստատությունների հետ, որի արդյունքում կազմակերպվել են միջոցառումներ:
2008-ից մի խումբ մասնագետների կողմից ստեղծվել և իրագործվել են այցելուների՝ տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրեր: Շարունակելով այս գործելակերպը՝ 2010թ. բաժինը վերակազմավորվել է, ընդլայնվել են գործունեության շրջանակները: Աշխատանքներ են տարվել նախակրթարանների, դպրոցների, բուհերի, զբոսաշրջային կազմակերպությունների հետ: Այնուհետև՝ 2016 թվականին, բաժանվել է երկու մասի՝ վերածվելով առանձին բաժինների.
1.Հանրային կապեր
2.Գիտակրթական ծրագրեր:
Հանրային կապեր բաժինը լուսաբանում է պատկերասրահի բոլոր միջոցառումները, ցուցահանդեսները, մամլո ասուլիսները, հրապարակում հարցազրույցներ, նյութեր, լուսանկարներ, արվեստաբանական հոդվածներ: Սոցիալական ցանցերում՝ Facebook, Twitter, Youtube, Tripadvisor, գործում են ՀԱՊ-ի պաշտոնական էջերը, թարմացվում է վեբ-կայքը` www.gallery.am: Բաժինն իր առջև խնդիր է դրել հնարավորինս շատ լուսաբանել կառույցի աշխատանքները, տարածել տեղեկատվություն, կապի հաստատում լրատվամիջոցների հետ և ապահովել ռեպորտաժների, նյութերի հրապարակումներ:
Հանրային կապեր բաժնում աշխատում է 2 աշխատակից: