Թանգարան / Հայտարարություններ

20.01.2016 - 20.01.2016

Մամուլի Ասուլիս

2016թ․ հունվարի 20-ին, ժամը 12:00, Հայաստանի ազգային պատկերասրահի Հայ հին և միջնադարյան արվեստի ցուցասրահում /երրորդ հարկ/ տեղի կունենա հաշվետու մամուլի ասուլիս։ Կներկայացվեն 2015թ․ ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու միջոցառումները, ինչպես նաև 2016թ․ սպասվող ծրագրերը։

26.12.2015 - 26.12.2015

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնների առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Լիահույս լինենք, որ գալիք տարին կլինի նոր ձեռքբերումների և նախաձեռնությունների իրականացման տարի։

19.12.2015 - 19.12.2015

ՍԵԴՐԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսի քննարկում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԸ հրավիրում է խորհրդահայ նշանավոր նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետահայաց ցուցահանդեսի քննարկմանը, որը տեղի կունենա ս. թ. դեկտեմբերի 19-ին, ժամը 14։00՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում (ՀԱՊ, 3-րդ հարկ, Ս. Առաքելյանի ցուցասրահ)։

19.11.2015 - 19.11.2015

Մամուլի ասուլիս. էդման Այվազյան.«Հայրենիքի գույները»

Ս. թ. նոյեմբերի 19-ին, ժամը 14։00 Հայաստանի ազգային պատկերասրահում նկարիչ Էդման Այվազյանի «Հայրենիքի գույները» ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա մամլո ասուլիս։

14.11.2015 - 14.11.2015

Ցուցահանդեսի քննարկում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 13։00, Հայաստանի Ազգային Պատկերասրահում՝ Զարդարյանի աշխատանքների ընթացիկ ցուցադրության սրահում, կկազմակերպվի հայ նշանավոր գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանի ցուցահանդեսի քննարկում։

10.10.2015 - 10.10.2015

Արվեստի պատմության դասախոսություններ

Հարգելի՛ այցելուներ, սիրով հայտնում ենք ձեզ, որ Հայաստանի ազգային պատկերասրահում վերստին ընթանալու են արվեստի պատմության հանրամատչելի դասախոսությունները նորացված ծրագրով:

03.10.2015 - 03.10.2015

Գեղանկարիչ Հովհաննես Զարդարյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի ստեղծագործություններին նվիրված ընթացիկ ցուցադրության սրահում, տեղի կունենա հուշ- ցերեկույթ։

04.09.2015 - 04.09.2015

Աշխատանքի հրավեր

Հայաստանի ազգային պատկերասրահը աշխատանքի է հրավիրում էքսկուրսավարի: Անհրաժեշտ պայմաններ` բարձրագույն կրթություն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն: Դիմել ՀԱՊ-ի էքսկուրսիոն բաժին: Հասցեն` ք. Երևան 0010, փ. Արամի 1 (մուտքը Հանրապետության հրապարակից) Հեռ.(+37410)567472 էլ.հասցե։ ngaexcursion@yahoo.com

19.02.2013 - 21.02.2013

Մուտքը՝ գրքով

ՀՀ մշակույթի նախարարությունը Գիրք նվիրելու օրվան ընդառաջ իրականացնում է «Մուտքը՝ գրքով» միջոցառումների շարքը: Փետրվարի 19-21-ին Հայաստանի ազգային պատկերասրահ կարող եք այցելել նվիրելով գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք: Հավաքված գրքերը (Ձեր անունով և ստորագրությամբ) կնվիրվեն սահմանամերձ համայնքային գրադարաններին և զինվորականներին: Մուտքի մեկ տոմս ստանալու համար պետք է Հայաստանի ազգային պատկերասրահի դրամարկղում նվիրել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի մեկ գիրք: Ձեր անունը և ստորագրությունը կամրագրվեն գրքի վրա: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել (010) 567472 հեռախոսահամարով կամ գրել nga_education@yahoo.com http://bookbank.am/index.php?lang=hy

03.11.2012 - 00.00.0000

Աշխատանքի են հրավիրվում

Հայաստանի ազզային պատկերասրահը աշխատանքի է հրավիրում նկարիչ-վերականգնողների` ՀԱՊ վերականգնման և կոնսերվացման բաժնում աշխատելու համար: Նկարչական որակավորմամբ բարձրագույն կրթությունը պարտադիր է:

Մշտական
ցուցադրություն

Թերլեմեզյան Փանոս Պողոսի

Ուխտավորների ժամանումը

կտավ, յուղաներկ
71x100 սմ