Տաղավար տոների արտացոլումը հայ միջնադարյան կերպարվեստումՔնարիկ Ավետիսյան - Հայ Առաքելական եկեղեցու Տաղավար տոները (Սբ. Ծնունդ, Սբ. Զատիկ, Վարդավառ, Աստվածամոր վերափոխումը, Խաչվերաց) իրենց արտացոլումն են գտել հայ միջնադարյան կերպարվեստի տարբեր տեսակներում (որմնանկարչություն, մանրանկարչություն, հաստոցային սրբանկարչություն): Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն ընդգրկում է 7-18-րդ դդ. ստեղծված բազմաթիվ բարձրարվեստ ստեղծագործություններ...
Հայ գեղանկարը 19-րդ դարում և 20-րդ դարասկզբինԱրմեն Գասպարյան - 19-րդ դարը հայ գեղանկարի պատմության, առհասարակ հայկական մշակույթի համար նշանակալի ժամանակաշրջան էր, երբ սկսվեց նոր փուլը և ձևավորվեցին ժանրերը: Պատմական ներքին անհրաժեշտություն կար վերացնելու նախորդած ժամանակների « հետընթացի» հետևանքները, և ահա հայ գեղանկարչությունը սկսեց զարգանալ համաշխարհային գեղարվեստական տենդենցներին համաքայլ...
Պատմական ժանրի զարգացումը հայ գեղանկարումԱրմեն Գասպարյան - Դասախոսությունը նվիրված է 19-րդ դարի վերջում ազգային գեղանկարչության մեջ պատմական ժանրի սկզբնավորմանը (Վ. Սուրենյանց) ու զարգացմանը 20-րդ դ. (Էդ. Իսաբեկյան, Գր. Խանջյան, Ս. Գալստյան), ինչպես նաև պատմական բնանկար, նատյուրմորտ և դիմանկար հասկացություններին, որոնք ներկայացվում են պատմական համատեքստում...
Կենցաղային ժանրը թիֆլիսահայ արվեստում (19-րդ - 20-րդ դ.դ.)Մարինա Եղիազարյան - 19-20-րդ դդ. Անդրկովկասի մշակութային կենտրոն Թիֆլիսում ստեղծագործում էին հայ գեղանկարչության ներկայացուցիչներ Հ. Հովնաթանյանը, Ս. Ներսիսյանը, Վ. Խոջաբեկյանը, Ա. Բաժբեուկ-Մելիքյանը, Հ. Կարալյանը, Գ. Գրիգորյանը (Ջոտտո), Ե. Քոչարը, Վ. Էլիբեկյանը և ուրիշներ: Նրանցից շատերն իրենց ստեղծագործության մեջ արտացոլեցին ժողովրդի մի հատվածի՝ թիֆլիսահայության առօրյա կյանքի բազմազան երևույթները...
20-րդ դարի սկզբին ֆրանսաբնակ փորագրանկարիչների արվեստըՆունե Թադևոսյան - Դասախոսությունը 20-րդ դարի սկզբին հայկական ամենամեծ գաղթօջախներից մեկում՝ Ֆրանսիայում ապրող չորս հայ անվանի փորագրանկարիչների կյանքի և գործունեության մասին է, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ունեցել ֆրանսիական տպագիր գրաֆիկայի պատմության մեջ...
Իրանական արվեստը Հայաստանի ազգային պատկերասրահումԱնուշ Հակոբյան - ՀԱՊ-ի իրանական դեկորատիվ-կիրառական արվեստի հավաքածուն ներառում է 16-19-րդ դդ. (սեֆյան և հետսեֆյան շրջաններ) խեցեղեն, անկված, մետաղյա և փայտյա նմուշներ, որոնք ներկայացնում են Շիրազի, Սպահանի հայ և իրանցի վարպետների հիասքանչ արվեստը...
Փորագրարվեստի տեսակներն ու տեխնիկանՄարինա Հակոբյան - Դասախոսությունը նվիրված է փորագրանկարչության տեսակներին (օֆորտ, փայտագրություն, լինոփորագրություն, վիմագրություն և այլն), դրանց կատարման տեխնիկային, նյութին: Ներկայացվում են փորագրական գործիքներ, տախտակներ, ինչպես նաև ստացված արտատիպը (էստամպ): Հնարավորություն կստեղծվի տեսնելու հայ, ռուս, եվրոպական փորագրության լավագույն նմուշներ:
Հեռ.՝ (+37410) 567472
Էլ. հասցե՝ nga_education@yahoo.com