Մամուլ

Այս բաժնում տեղադրվում են մամլո հաղորդագրություններ, հարցազրույցներ, համառոտ հոդվածներ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի ներքին անցուդարձի, միջոցառումների, հանդիպումների վերաբերյալ

 

17.01.2017 - 17.01.2017

Մամուլի Ասուլիս

Այսօր ՝ ժամը 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ 2016 թ. տարեկան ամփոփիչ մամլո ասուլիսը:

16.12.2016 - 16.12.2016

Взгляд из-за мольберта: Армения глазами великих художников

Более 200 графических произведений великих мастеров - Врубеля, Серова, Репина, Сурикова и Кандинского - можно увидеть в эти дни на масштабной выставке в национальной галерее в Ереване. Особое место в ней занимают работы русских художников, посвященные именно Армении.

30.11.2016 - 30.11.2016

ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը «Մշակութային ազդագրում»

ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը «Մշակութային ազդագրում»: Դիտել 14:27-րդ րոպեից:

26.11.2016 - 26.11.2016

ՀԱՊ-ը եզրափակեց 2016 թվականի ցուցահանդեսային ծրագիրը

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց թվով 11-րդ ցուցահանդեսը՝ «XVIII-XX դդ. ռուս և խորհրդային նկարիչների գրաֆիկա», որով եզրափակվեց ՀԱՊ-ի 2016 թվականի ցուցահանդեսային ծրագիրը:

29.10.2016 - 29.10.2016

Արփենիկ Նալբանդյան. 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց մեծանուն նկարիչ Արփենիկ Նալբանդյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը:

07.10.2016 - 07.10.2016

Արշակ Ֆեթվաճյանին նվիրված նամականիշի մարում:

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ նամականիշի մարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ:

05.10.2016 - 05.10.2016

Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր տնօրեն Ռուբեն Դրամբյանի 125-ամյակին նվիրված գիտաժողով

Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացումը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ տնօրեն պարոն Արման Ծատուրյանը:

22.09.2016 - 22.09.2016

Միրո Պերսոլյա «Արտացոլանքից անդին»

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 20-ին՝ ժ.19:00, բացվեց իտալացի հանրահայտ նկարիչ Միրո Պերսոլյայի հրաշալի նկարների ցուցադրությունը: «Արտացոլանքից անդին» խորագրով ցուցահանդեսը ներկայացվում է առաջին անգամ և կշարունակվի շուրջ մեկ ամիս:

17.09.2016 - 17.09.2016

Բաժբեուկ-Մելիքյաններ.Երկու սերունդ

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյաններ.երկու սերունդ» խորագրով ցուցահանդեսը: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանը:

06.09.2016 - 06.09.2016

Ծանոթ ու անծանոթ Սարգիս Խաչատուրյանը. Տաղանդավոր հայ նկարչի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսը Երեւանում

Երբ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի ,,Արեւլքի սարսափները,, գրքում, որ լույս է տեսել 1923 թվականին Չեխիայում, կարդացի հայ նկարիչ Սարգիս Խաչատուրյանի մասին, ով համարվել է ժամանակի ամենահայտնի հայ գեղանկարիչներից մեկը՝ իր կողքին ունենալով միայն Հովհաննես Այվազովսկուն, շատ զարմացա։ Մինչ այդ նրա անունը ոչ հայկական մամուլում, ոչ հեռուստատեսությամբ եւ ոչ էլ արվեստի բնավագառին նվիրված հրապարակումներում չէի հանդիպել։ Եվ նույնքան զարմանալի էր, որ այս տարվա հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց նրա 130-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը։ Առաջին անգամ 130 տարվա պատմության մեջ մեկ ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են նկարչի գեղանկարչական եւ գրաֆիկական 76 աշխատանքները, հնդկական ու պարսկական որմնանկարների հոյակապ ընդօրինակությունները։