16.02.2013 - 00.00.0000
Մկրտիչ Սեդրակյանի 90-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես
Փետրվարի 16-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում բացվելու է ՀՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի (1922-2009) անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է վաստակաշատ արվեստագետի-մանկավարժի ծննդյան 90-ամյակին: Ստեղծագործական ուրույն ձեռագրով ու հայրենասիրական պաթոսով առանձնացող նկարչի արվեստին հանրությունը ծանոթ է մի շարք անհատական ու բազմաթիվ հանրապետական ու արտասահմանյան ցուցահանդեսներից:Ցուցահանդեսի բացումը ժամը 14:00-ին:
06.02.2013 - 08.02.2013
Քուվեյթի մշակութային օրերը Հայաստանում
Հայաստանի ազգային պատկերասրահում փետրվարի 6-ին բացվել է Քուվեյթի մշակութային օրերին նվիրված ցուցահանդես :
14.12.2012 - 31.01.2013
Ցուցահանդեսը նվիրված է նկարիչ Ռոբերտ Ֆալկին, որի ծննդյան 125-ամյակը նշվել է 2011 թվականին: Բացումը` 15.00-ին:
30.10.2012 - 07.11.2012
«Մեսաքսե ճանապարհ» ցուցահանդեսը հանդիսատեսին հնարավորություն կընձեռի ծանոթանալ չինական գեղանկարչության հետ:
20.10.2012 - 04.11.2012
Էուջենիո Մոլինարի. «Ուղևորություն դեպի Իթակե» (hամադրող` Էնզո Ֆորնարո)
Մոլինարիի լուսանկարչությունը Հայաստանի ազգային պատկերասրահում դիտողին է ներկայանում տարբեր ժանրերի աշխատանքներով, որոնք ցուցադրվել են Եվրոպայի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում:
06.10.2012 - 25.10.2012
Արուտչյանների հոբելյանական ցուցահանդես
2012 թ. լրանում է Միքայել Արուտչյանի ծննդյան 115-ամյակը, Սերգեյ Արուտչյանի 100-ամյակը և Ռուբեն Արուտչյանի 65-ամյակը:
04.10.2012 - 15.10.2012
Ցուցահանդեսը նվիրված է Ռիշարդ Ստրիեցի ծննդյան 80 և մահվան 15-ամյակին, ներկայացված է նկարչի շուրջ հարյուր ստեղծագործություն Սոպոտի պետական պատկերասրահից, այդ թվում տպագիր գրաֆիկա, գծանկարներ և գրքանիշեր:
29.09.2012 - 00.00.0000
Ցուցահանդեսի առանցքը կազմելու են ՀԱՊ-ի հավաքածուում գտնվող արևմտաեվրոպական 17-20-րդ դդ. դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարժեք օրինակները:
11.09.2012 - 30.09.2012
Զաքար Խաչատրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը նվիրված է Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական համալսարանի 90-ամյակին:
06.07.2012 - 17.07.2012
Հայաստանի ազգային պատկերասրահն այս անգամ հյուրընկալում է գերմանական «Wallauer Fachwerk» խմբավորման անդամներին, ովքեր իրենց աշխատանքները կներկայացնեն հայ արվեստասերներին: